Հայերեն   English   Русский  
ՀՀ ԿԳՄՍՆ
Սյունիքի մարզի Կապան քաղաքն ընտրվել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի կատարմամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 19։00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը՝ կոմիտասյան մեղեդիներով:
Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեական մարզադպրոցը 60 տարեկան է: Նոյեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել մարզադպրոցի 60-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ, մարզասերներ։
Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 28-ի, նիստում հաստատվել են 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ ընդունելության անվճար (ուսման վճարի փոխհատուցմամբ) տեղերը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել է պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին, որը կազմակերպել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը:
Այսօր տեղի է ունեցել Թուրինի 2018-2020թթ. գործընթացի իրազեկման հանդիպումը, որի ժամանակ ներկայացվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ազգային զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ գնահատումը:
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են դեկտեմբեր կամ հունիս ամիսներին: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հետ:
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի ուսանողները, որ նորից վերսկսել են նախորդ շաբաթ դադարեցված դասադուլն ու բողոքի ակցիան, հայտարարեցին, որ անժամկետ դասադուլ են սկսում ու վաղվանից նստացույց են անելու ԵՊՀ ռեկտորի ժամանկավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դռան առաջ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: