ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը:
Մեկ շաբաթից ավելի ԿԳՄՍ-ի դիմաց նստացույց իրականացնող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին այսօր՝ նոյեմբերի 19-ին, միացել է նաև մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Պահանջը ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի այն հայտարարությանը, թե պատրաստվում է արկղերը լցնել տասնյակ քրգործերով և ուղարկել ակցիայի մասնակիցներին։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նամակով դիմել է ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, որով առաջարկում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելԼ