Հայերեն   English   Русский  
օրենք
Քրեական իրավունքի բնագավառում ոչ մասնագետների մոտ հաճախ հարցեր են առաջանում դատվածության վերաբերյալ: Օրինակ՝ արդյոք անձը երբևէ ձերբազատվո՞ւմ է դատվածություն ունենալուց, թե՞ ոչ, ե՞րբ և ի՞նչ պայմաններում է այն վերանում, ի վերջո, ի՞նչ է դատվածությունը:
Քաղաքացիա-իրավական հարաբերություններում հաճախ հանդիպող այս եզրույթները շփոթում են: Պատճառը դրանց նշանակությունն ու իմաստը չհասկանալն է: Դրանց տարբերությունը հասկանալու համար անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:
Իրավունքի ոլորտում տարածված շփոթություններից է ռենտան վարձակալության հետ (կամ հակառակը) խառնելը: Շփոթ, որի մեջ հաճախ ընկնում են նաև մասնագետները: Այս երկու տիպի հարաբերություններն իրենց էությամբ միանգամայն տարբեր են: Տարբեր են ինչպես հարաբերությունները՝ իրենց նպատակներով, այնպես էլ` դրանց կարգավորումները:
Նախորդ հոդվածներում անդրադարձել ենք կատարողական թերթի տրամադրման հիմքերին, կարգին, կատարողական վարույթի հարուցմանը և որոշ ընթացակարգային կարգավորումներին: Ինչպես գիտենք, կատարողական թերթը տրամադրվում է գույքային և ոչ գույքային պահանջների բավարարման հարկադիր ապահովման համար: Այն դեպքում, երբ կատարողական թերթով պահաջվում է հարկադիր կարգով ստանալ որոշակի գույք կամ դրամ, ապա պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձում իրականացնելու անհրաժեշտություն է առաջանում: Բառն ինքնին հուշում է, որ այն ենթադրում է պահանջի ...
Թուրքիայում կարող է օրենք ընդունվել, համաձայն որի դեռահասներին արգելվելու է օգտվել սոցիալական ցանցերից: Այս մասին ասել է Թուրքիայի՝ ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Սեմա Ռամազանօղլուն, հաղորդում է “Միլիյեթ” թերթի կայքը:
Նախորդ համարումանդրադարձանք հարկադիր կատարման միջոցներին , օրինակ՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով: Այս հարկադիր կատարման միջոցները, ինչպես նշել ենք, իրականացվում են երկու հիմքով՝ կատարողական թերթի և անբողոքարկելի վարչական ակտերով հանրային դրամական պահանջների բռնագանձման մասին վարչական մարմնի դիմումով:
Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը օրենքով սահմանված կարգով տրված 1) կատարողական թերթն է, ինչպես նաև 2) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:
Դատական ակտերը սահմանում են իրավունքների (պարտականությունների) առկայության կամ բացակայության փաստը: Այդ ամենով, սակայն, չի ավարտվում իրավունքների պաշտպանությունը, քանի որ այդ ակտերը դեռ պետք է կյանքի կոչվեն: Շատ հաճախ այս դատական ակտերում սահմանված պահանջները կատարվում են կամովի, սակայն քիչ չեն նաև հակառակ դեպքերը: Ուստի պետությունն ապահովում և իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարումը:
Յուրաքանչյուր աշխատողի համար շատ կարևոր է անվտանգ և առողջության համար ապահով աշխատանքային պայմանների առկայությունը: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, հաշվի առնելով հարցի կարևորությունը, նախատեսել և մանրամասն կարգավորել է աշխատողների անվտանգության ու առողջության վերաբերյալ հարցերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: