Հայերեն   English   Русский  
օրենք
Նախորդ համարում նշեցինք այն մասին, որ ֆինանսական կազմակերպությունը պետք է ունենա հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտ, որը պետք է հասանելի լինի հանրությանը (նաև իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելով):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված խորհրդարանականների անձեռնմխելիության հանման մասին օրենքից հետո ոչնչացել են ցանկացած պատկերացումներն այն մասին, թե Թուրքիան հանդիսանում է արևմտյան բնույթի գործող ժողովրդավարությամբ երկիր: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նման կարծիք է հայտնել բրիտանական «The Guardian» թերթի սյունակագիր Սայմոն Թիսդալլը:
Նախորդ համարումխոսվեց ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվող պահանջների և դրանց ներկայացման կարգի ու պայմանների մասին: Շարունակելով այս թեման՝ անդրադառնանք ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող բողոք-պահանջներին, Ֆինանսական կազմակերպությունների կողմից դրանք քննելու կարգին, ժամկետներին, ինչպես նաև այդ գործընթացներում հաճախորդների իրավունքներին:
Ֆինանսական համակարգի հաշտարարի կամ, ինչպես ասում են, ֆինանսական օմբուդսմանի ինստիտուտը Հայաստանում գործում է 2009 թվականի հունվարից: Այս ինստիտուտի ստեղծման հիմքում ընկած են հետևյալ նպատակները.
Քաղաքացիական կացության ակտի մյուս տեսակը, որին այս համարում կանդրադառնանք, մահվան պետական գրանցումն է: Մահվան պետական գրանցումն իրականացվում է մահացածի վերջին բնակության վայրի, մահը վրա հասնելու վայրի, մահացածի դիակի հայտնաբերման կամ մահվան մասին փաստաթուղթ տված կազմակերպության գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնում հետևյալ հիմքերով.
Որդեգրումը իրավաբանական ակտ է, փաստ, որի հիմքով որդեգրողները որդեգրվածների նկատմամբ ձեռք են բերում ծնողական իրավունքներ և պարտականություններ: Սա փաստորեն այն ակտն է, որ որդեգրողներին իրավաբանորեն դարձնում է ծնող:
Պետական գրանցման ենթակա ակտի տեսակ է հայրության որոշման պետական գրանցման ակտը: Հայրության որոշման պետական գրանցման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ երեխայի ծննդյան պահին երեխայի հայրն ու մայրն ամուսնացած չեն լինում: Հայրության որոշման հետ կապված հարցերը հաճախ են քննարկվում, սակայն քչերը գիտեն հայրության որոշման պետական գրանցման ընթացակարգը, ուստի որոշեցինք այս անգամ անդրադառնալ հենց այս հարցին:
Ինչ անել, եթե օրինակ` կորցրել եք ձեր ամուսնության կամ ծննդյան վկայականը: Իհարկե անհրաժեշտ է դիմել ՔԿԱԳ մարմիններին կրկնօրինակը ստանալու համար, սակայն նման դեպքերում առաջանում են հետևյալ հարցերը. ով կարող է դիմել, ինչ է անհրաժեշտ ներկայացնել դիմումի հետ, ինչպես դիմել: Կարևոր ու գործնական այս հարցերին էլ կանդրադառնանք այս համարում:
Նախորդ համարում անդրադարձանք քաղաքացիական կացության ակտերին, դրանց տեսակներին, ինչպես նաև այդ ակտերի գրանցման վերաբերյալ ընդհանուր հարցերին:
Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձը թե՛ պատիժը կրելու ընթացքում, թե՛ պատժի լրիվ կրումից ազատվելուց հետո նոր հանցագործություններ է կատարում: Հայաստանյան իրականության մեջ նման դրսևորումներ կան:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: