Հայերեն   English   Русский  
չվերթ
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը երեկ՝ մայիսի 24-ին, վերսկսեց ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ- Երեւան-Մինսկ երթուղով:Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել էր թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն չվերթներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին:
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը Ստամբուլում առատ ձյան պատճառով չեղյալ է հայտարարել 463 ներքին և միջազգային չվերթեր: Այս մասին նշված է ընկերության կայքում:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ավիաչվերթը չեղյալ է հայտարարվել: Համապատասխան տեղեկությունը հրապարակված է երևանյան օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում: Օդանավը պետք է վայրէջք կատարեր «Զվարթնոցում» 12:15-ին:
«Արմենիա ավիաընկերության» մամուլի քարտուղար Գևորգ Խաչատրյանի խոսքով՝ Երևան- Թել Ավիվ և հակադարձ ուղղությունով չվերթ չի իրականացվում, որովհետև այսօր իսրայելական ավիաընկերությունը նույնպես չի կարողանում դեպի Հայաստան չվերթ իրականացնելու թույլտվություն ստանալ:
Հուլիսի 1-ին՝ ժամը 13.20-ի սահմաններում Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 5-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով 50 ՀՀ քաղաքացու:
Գերմանիայի Քյոլն քաղաքի օդանավակայանում անվտանգության նկատառումներից ելնելով՝ 5 թռիչք է հետաձգվել: Բոլոր ինքնաթիռները վերադարձել են տերմինալ այն բանից հետո, երբ ոստիկանությունը տեղեկություն է ստացել մի անձի մասին, որը շրջանցելով օդանավակայանի անվտանգության համակարգը՝ մուտք է գործել տերմինալ: Գրում է Russian.rt.com-ը:
Եգիպտոսում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Քասսոնը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ իր կառավարությունը որոշում է կայացրել հնարավորինս արագ վերականգնել թռիչքները դեպի Շարմ էլ-Շեյխ:
Ժամը 10:40-ին նախատեսված Airbus-320 ինթնաթռի Բաքու-Մոսկվա չվերթը հետաձգվել է: Պատճառը ինքնաթիռում ռումբ տեղադրված լինելու մասին տեղեկությունն էր, հաղոդում է “Ռեպորտ” լրատվական կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: