Հայերեն   English   Русский  
հացադուլ
«Ադրբեջանի միջազգային բանկ» ՓԲԸ խորհրդի նախկին նախագահ, բանտարկյալ Ջահանգիր Հաջիևը յոթ օրով պատժախուց է տեղափոխվել և այնտեղ հացադուլ է հայտարարել: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Ֆահրադդին Մեհթիևը՝ հղում կատարելով ոչ պաշտոնական աղբյուրին: Փաստաբանները չեն կարողանում գաղութի վարչակազմից և քրեակատարողական ծառայությունից Հաջիևի ճակատագրի մասին պաշտոնական տեղեկություն ստանալ:
Ադրբեջանում ազատազրկման դատապարտված դատախազության քննիչ Ռուֆաթ Սաֆարովը և լրագրող Ջավիդ Շիրալովը սեպտեմբերի 21-ից անորոշ ժամանակով հացադուլ են հայտարարել: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է Սաֆարովի մայրը՝ Թահիր Սաֆարովան:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)՝ Իզմիրից պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուի նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի օրակարգում ներառվել է ուսուցիչներ Նուրիե Գյուլմենի և Սեմիհ Օզաքչայի հարցը, ովքեր 110 օր է՝ հացադուլ են հայտարարել:
Ադրբեջանում հունիսի 21-ից սկսվում է այն բանտարկյալների հացադուլը, ովքեր ձերբակալվել են 2016թ-ի հունվարին Սիյազան քաղաքում զանգվածային ելույթների համար: Այս մասին հաղորդում է «MeydanTV» լրատվական կայքը:
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի եղբայրը՝ Ջելալ Քըլըչդարօղլուն, հացադուլ է հայտարարել: Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Մատիաս Դեպարդոն դադարեցրել է մի քանի օր տևած հացադուլը:
Թուրքիայի Բաթման նահանգում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Մատիաս Դեպորդոնը, ով ձերբակալությունից հետո երկրից արտաքսվելու համար ուղարկվել էր Գազիանթեփ և 18 օր շարունակ սպասում է այդ արտաքսմանը, հացադուլ է հայտարարել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: