Հայերեն   English   Русский  
Ամանոր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 38 մանկապարտեզ, որտեղ մասնակցել է ամանորյա հանդեսին: Նախարարը անակնկալ էր պատրաստել երեխաների համար` ներկայանալով Ձմեռ պապի կերպարանքով: Նա շնորհավորել է երեխաներին և նրանց նվերներ բաժանել: Միջոցառումն անցել է բարձր և տոնական տրամադրությամբ:
Ամանորին ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսեւորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկանական պարեկախումբն ուղեւորներին կուղեկցի տուն, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ:
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Հայերը տոն ու տոնահանդես սիրող ժողովուրդ են: Դեռևս հազարավոր տարիներ առաջ տոներ են ընդունվել, որոնք նշել են բոլորը: Օրինակ, հայկյան օրացույցը ընդունվել է դեռևս 2400 տարի առաջ:
Մինչև Ամանոր հաշված օրեր են մնացել: Շուտով Երկնագույն այծի տարուն կփոխարինի Հրե կապիկի տարին: Իսկ թե ինչ հագուստով դիմավորել Ամանորը, խորհուրդ կտա նորաձևության հայտնի փորձագետ Ալլա Վերբերը: Գրում է 7days.ru.-ն:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների ծրագրի ու տոնական ձևավորման վերաբերյալ մանրամասներն է ներկայացրել լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին` ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության միացմամբ:
Գալիք 2016 թվականը Կարմիր կամ հրե Կապիկի տարի է: Ընդհանուր առմամբ, աստղաբանները հաջող տարի են կանխատեսում, սակայն ոչ բոլորի համար: Հրե կապիկն ընկալվում է որպես խիստ, բայց արդարադատ կենդանի: Նա խոստանում է ֆինանսապես հաջողություն բերել աստղագուշակի այն նշանների տակ ծնվածներին, որոնք կկարողանան ճարպիկ գտնվել և օգտվել նրա ընձեռած հնարավորություններից:Դրա համար մարդիկ պետք է ունենան հստակ նպատակ, կամքի ուժ, համառություն և աշխատասիրություն: Կրակե կապիկը չի պատրաստվում հենց այնպես հաջողություն և գումար ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: