Հայերեն   English   Русский  
քրեական գործ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով զանգվածային լրատվության միջոցներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։ Այս մասին Ankakh.com-ին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ջերմուկ քաղաքի երեք բնակչի՝ խուլիգանության, ինչպես նաև երեք անձի ծեծի ենթարկելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբարկղը նետելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1999թ. կառուցված Բերդավանի խմելու ջրի պոմպակայանը միացվել է Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի գոյություն ունեցող ջրմուղներին` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով և հաշվառվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի մասնակցությամբ նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպի գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ խարդախության եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, առևտրային կազմակերպությունների ...
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։
Այսօր Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ կապված ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցման և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկելու վերաբերյալ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: