Հայերեն   English   Русский  
Քրդական հարց
Թուրքիան շարունակելու է միջոցներ կիրառել, որպեսզի քրդական «Ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմը, ում փետրվարի 27-ին Չեխիայի դատարանն ազատ է արձակել, ձերբակալվի:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Անկարան Վաշինգտոնից ակնկալում է ոչ թե խոստում, այլ կոնկրետ գործողություններ` Մանբիջից Սիրիայի քարդական ինքնապաշտպանության ուժերի (YPG)` Եփրատ գետից արևելք տեղափոխելու ուղղությամբ:
Թուրքիան դեռևս հաստատող տեղեկություններ չունի այն մասին, որ սիրիական կառավարական ուժերը կմտնեն Աֆրին:
Թուրքիան Իրաքի ենթակառուցվածքների վերականագնման համար առանց տոկոսադրույքի 5 մլրդ դոլար կտրամադրի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը Աֆրինում ահաբեկչության սպառնալիքը վերացնելուց հետո համանման վտանգը կվերացնի նաև Իդլիբում:
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) զինյալները հունվարի 24-ին հրթիռակոծել են թուրքական սահմանամերձ Քիլիս նահանգը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում առաջին անգամ ռմբակոծել են սիրիական Մունբիչ քաղաքը, որը գտնվում է Թուրքիայի կողմից ահաբեկչական հայտարարված YPG-ի (քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատներ») և PYD-ի (քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) հսկողության տակ:
Քրդական ինքնապաշտպանության ուժերի զինյալները սահմանային գոտում սպանել են չորս թուրք զինվորների այն բանից հետո, ինչ վերջիններս փորձել են ներխուժել Սիրիայի տարածք:
Թուրքական բանակը հարվածել է Թուրքիայի հետ սահմանակից սիրիական Աֆրին շրջանում տեղակայված, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից աջակցվող քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները:
Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայված երկու նահանգներում՝ Բաթմանում և Շըրնաքում, պարետային ժամ է հայտարարվել: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: