Հայերեն   English   Русский  
Քրդական հարց
«Իսլամական պետություն» զինյալները կշարունակեն նահանջել: Նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ ԻՊ-ի դեմ գլխավոր ճակատամարտը դեռևս առջևում է, ժամանակն է մտածել այն մասին, թե ինչ հակամարտություններ կարող են զարգանալ ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակից հետո: Ահաբեկիչների հեռացումից հետո սիրիական ճգնաժամը չի լուծվի: The Washington Post- ը կազմել է տասը հակամարտությունների ցուցակ, որոնք ԻՊ-ի անկումից հետո կարող են հանգեցնել լայնածավալ պատերազմի:
Թուրք-իրաքյան սահմանին գտնվող Հաքքարի նահանգում խոշոր բախում է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների և թուրք զինվորների միջև: Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շտապ մեկնել է դեպքի վայր: Այս մասին հաղորդում է թուրքական Hürriyet թերթը:
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ թուրքական ուժերի և Քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության զինյալների միջև հրադադարի հաստատման որոշում է կայացվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Գազիանթեփում մասնակցել է «Միասնականության և եղբայրության հանրահավաքին», որի ընթացքում մի շարք կարևոր հայտարարություններ է արել երկրում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիրիայում թուրքական Զինված ուժերի սկսած գործողությունների վերաբերյալ։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում օդային հարվածներ են իրականացնում քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի (YPG) դիրքերի ուղղությամբ` Ջարաբլուս քաղաքից ոչ հեռու:
Թուրքիայի Ջիզրե քաղաքում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Թուրքիայում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP)՝ Դորթյոլ քաղաքից համանախագահ Հալիլ Բեյբարիզն ու HDP-ի՝ Էրզինից համանախագահ Դիյադիր Սըրչան կրկին ձերբակալվել են:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրք-ամերիկյան գործողությունները Սիրիայում կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հետ չեն քաշվել իրենց նախկին դիրքերը՝ Եփրատ գետի ափերը:
Սիրիական պատերազմի խճանկարը թվում է, որ ավելի բարդ մեկնաբանելի համապատկեր է պարզում: Հալեպի շրջանի նախ կառավարական ուժերի կողմից շրջափակումը, ապա զինյալ խմբավորումների կողմից այդ շրջափակման ճեղքումն ու շրջանի հակառակ ուղղությամբ իրական շրջափակումը եւ ավելի ուշ դարձյալ կառավարական ուժերի կողմից Հալեպի ապաշրջափակումը ենթադրել են տալիս, որ ուժերի որեւե հիմնական տեղաշարժ դեռեվս չի արձանագրվել. շրջափակում-ապաշրջափակում այս պարանաձգությունը, որը յուրովի գոյավիճակի (ստատուս քվո) համազոր գործընթաց էր, ներկայանում ...
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անակնկալ հրաժարականը վտանգում է ներկայիս լարված, բայց դեռ գործող հարաբերությունները երկու դաշնակիցների՝ Վաշինգտոնի և Անկարայի միջև, որոնք ունեն միմյանց կարիքը Իսլամական պետության դեմ իրենց ընդհանուր պայքարի շրջանակներում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: