Հայերեն   English   Русский  
Քրդական հարց
Վաղ անցյալում չեն օրերը, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բոլորի քննարկման առարկան էր: Սահմանելով «զրո խնդիր հարևանների հետ» գրավիչ արտահայտությունը` Թուրքիան մի կողմից փորձում էր հարաբերությունները բարելավել իր հարևան երկրների հետ և մյուս կողմից դառնալ տարածաշրջանը գերիշխող տերություն: Դա երկրի ներսում ժողովրդավարացման և տնտեսական բարեփոխումների միջոցով իշխանությունն ամրապնդելու դասական օրինակ է, որը զուգորդվում էր Անկարայի` որպես տարածաշրջանի հակամարտությունների միջնորդ դառնալուն ուղղված ...
«Քուրդիստանի համայնքների միության» համանախագահ Մուրադ Քարայըլանը Sterk հեռուտատեսությամբ ելույթ է ունեցել, որի ժամանակ, անդրադառնալով Նովրուզի տոնակատարություններին, ասել է.«Մենք ցանկանում ենք ճանապարհ բացել Թուրքիայում վերափոխումների համար: Նովրուզը միասնության, պայքարի և ազատության օր է: Քրդերի համար Նովրուզը նորի սկիզբ է: Մեր ժողովուրդի համար այս տոնը ավանդույթն է, իսկ 2016թվականը պատմական կարելի է համարել պատերազմական իրավիճակի պատճառով:
Նովրուզի տոներին ընդառաջ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Քուրդստանի մարզի նախագահ Մասուդ Բարզանին նշել է քրդական անկախ պետության հռչակման հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին. «Մեր` Իրաքի քրդերիս ճակատագիրը մահն էր, քրդական 4000 գյուղի ոչնչացումը, քիմիական զենքի օգտագործումը մեր դեմ,սակայն այժմ մեր ժողովուրդն առավել քան երբևէ մոտ է արժանապատվությանը և ազատությանը` իր ճակատագրի տերը լինելուն»: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
Քրդական բանվորական կուսացկության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանավորման 17-րդ տարելիցի կապակցությամբ Դիարբեքիր քաղաքում տեղի ունեցած ցույցի մասնակցիների դեմ թուրքական ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել:
Իրաքի քրդերի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին միջազգային հանրությանը հայտարարել է, որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը սպառել է իրեն և եկել է քրդական անկախ պետություն ստեղծելու ժամանակը։ Հայտնում է arabic.rt.com–ը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց վախի մթնոլորտ ստեղծել և համոզել բնակչությանը, որ ինքը կտանի դեպի կայունություն:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները շշմեցուցիչ վերջաբան ունեցան:
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ամենախոշոր ահաբեկչություններից մեկը Թուրքիայի ժամանակակից պատմության ընթացքում.
Թուրքիայի Հաքքարի նահանգապետարանը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, համաձայն որի՝ Յուքսեքօվա և Շեմդինլի գավառների միջև ընկած տարածքը հայտարարվել է «հատուկ անվտանգության գոտի»:
Թուրքիայի Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում հարձակում է իրականացվել ոստիկանների տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: