Հայերեն   English   Русский  
Քրդական հարց
Մերձավոր Արևելքում լարվածությունը գնալով կուժեղանա: Սա պայմանավորված է Թուրքիայի վարած քաղաքականությամբ:
Հայկական լրատվամիջոցները չպետք է մեքենական պատճենահանումով շրջանառության մեջ դնեն Թուրքիայում կատարված վերջին ձերբակալությունների լուրը: Հիշենք պատահարը. Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկ ծառայության ուժերը Ստամբուլում ձերբակալել են 30 անձանց, որոնք ցանկանումէին Թուրքիայի տարածքով անցնել Սիրիա եւ Իրաք, որպեսզի համալրեին «Իսլամականպետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերը: Ձերբակալվածների թվի մասին կան հակասական տեղեկություններ: Հրապարակված թվերը իրարից մեծ ...
Սիրիական ռազմաճակատում գործողությունները սրացել են: Սակայն առաջատար դեռևս չկա: Տարբեր ռազմաճակատներում յուրաքանչյուրն ունի հաջողություններ և պարտություններ:
Խորհրդարանական ընտրություններով անակնկալ 13 տոկոս ձայն հավաքելով խորհրդարան անցած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը հայտարարել է, որ քրդական շարժման առաջնորդ Աբդուլահ Օջալանը, ով ցմահ բանտարկված է Իմրալը կղզում, պատրաստ է ՊԿԿ-ին կոչ է անելու վայր դնել զենքերը:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական կյանքին, մասնավորապես քրդական հարցի շուրջ զարգացումներին, գրում է. "Փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հայտարարությամբ կառավարության և նախագահ Էրդողանի միջև առկա յուրատեսակ հակասություններն ավելի պարզ կերպով ջրի երես ելան, ինչը ցնցեց ողջ ներքաղաքական կյանքը: Հակասությունները վերաբերում են քրդական հիմնախնդրի կարգավորման գործընթացի նկատմամբ կառավարության ու նախագահի մոտեցումներին:
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչին կոչ է արել հրաժարական տալ նախագահ Թայիփ Էրդողանին քննադատելու համար: Արընչը անհամաձայնություն էր հայտնել Էրդողանի այն հայտարարության հետ, որը վերաբերվում էր քրդական հարցի կարգավորման գործընթացը վերահսկող դիտորդական խմբի ստեղծմանը:
Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը իր հետևորդներին կոչ է արել վայր դնելու զենքը և Քրդական հարցի լուծման շուրջ համաժողով անցկացնելու: «Մեր գլխավոր նպատակը միշտ եղել է ժողովրդավար ճանապարհով հարցի լուծմանը հասնելը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՊԿԿ-ի բոլոր զինյալները պետք է լքեն երկրի տարածքը: Նա նշել է, որ Քրդական հարցի լուծումը ժողովրդավար ճանապարհով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ջիբուլթիի նախագահ Իսմաիլ Օմար Գուելեհի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան փորձում է Եվրոպային, պարզելու համար, թե արդյոք եվրոպացի ժողովուրդը իր շարքերում կընդունի մուսուլման Թուրքիային:
Որքան մոտենում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այնքան թեժանում է աշխարհում Հայոց ցեղասպանության ընդունման համար մղվող պայքարը. պարզ է` հատկապես հայերի կողմից: Հայերի համար Ցեղասպանության 100-ամյակը հույժ կարևոր իրադարձություն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: