Հայերեն   English   Русский  
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի և վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երևանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է "Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման" խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Երևանում ընթացող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները Հայաստանի դպրոցներում իրականցվող դպրոցական սննդի ծրագրին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 8-ին այցելել են Արարատի մարզի դպրոցներ: Այս մարզում դպրոցական սնունդն իրականցվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովն ավարտել է իր աշխատանքները:
Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում կայացել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացները կնպաստեն սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանության գործին: Նա նաև ուսուցիչներին հորդորել է կազմակերպիչներին ներկայացնել բոլոր այն առաջարկությունները, որոնք ցանկալի է ներառվեն հետագա վերապատրաստման դասընթացների ծրագրերում:Նշենք, որ մեկամսյա ...
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն մայիսի 11-ին և 12-ին Երևանի "Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում /հասցե` ք. Երևան, Այգեստան 4/: Հավակնորդների քննությունները, ըստ խմբերի, կմեկնարկեն ժամը 900-ին և 1400-ին:
ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով 2016թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել "Այբ" կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում "Այբ"-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են "Արարատյան բակալավրիատի" և Կրթության գերազանցության ազգային ծրագրերը:
ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգիր ավիճակների նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Երևանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հրավիրվեց արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցությունը:Ներկայացնելով հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը` նախարարը նշեց, որ վերջին տասնօրյակի ընթացքում հանրապետությունում դիտվում է հիվանդացության և դիմելիության ...
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել "Հիշում եմ և պահանջում" խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: