Հայերեն   English   Русский  
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը շնորհավորել է Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական կրթական հարաբերությունների զարգացմանը. «Մենք բարձր ենք գնահատում կրթության և գիտության ոլորտում Իրանի ...
Կրթության ոլորտում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն առանձնացրեց մի քանիսը:
"Անի Պլազա" հյուրանոցում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի "Հանրակրթության մեջ համընդհանուր ներառական կրթության անցման անհրաժեշտությունը, առկա խնդիրները և գործընթացները" թեմայով ընդլայնված նիստը, որին մասնակցել են հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, միաջազգային կառույցների ու շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներ Դանդան Չենին, Նինո Կուտատելաձեին, Ջուլիա Լիբերմանին, Սորեն Նելլմանին և Անուշ Շահվերդյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող «Կրթության բարելավում» նոր վարկային ծրագրի ընթացքին առնչվող մի շարք հարցեր:
Վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են դիմել մի շարք քաղաքացիներ` Հայաստանում գործող որոշ կազմակերպությունների, մասնավորապես, ՌԴ Սիներգի համալսարանի Երևանի և Գյումրիի մասնաճյուղի կողմից առաջարկվող հեռակա և հեռավար /դիստանցիոն/ մասնագիտական կրթության կազմակերպման օրինականության վերաբերյալ:
Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը:
Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը, որին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ: Ավելի քան 30 պետությունների բարձրագույն կրթության նախարարներ առաջին անգամ հավաքվել են քննարկելու ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում, կարևորելով ֆրանկոֆոնիա կազմակերպության գործունեությունը որպես քաղաքակրթական արժեքների վրա հիմնված կառույց, նշել է, որ թվային տեխնոլոգիաների ...
ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով այսօր մեկնարկել է նոր` "Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարի" ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և այլք: Կարինե Հարությունյանը նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկը` շնորհակալություն ...
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում ներկա է գտնվել "Ազգային երգ ու պար" առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգին: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ "Ազգային երգ ու պար" առարկայի փորձարկումը հանրակրթական դպրոցներում ոչ այնքան կրթական ծրագիր է, որքան ազգային ինքնության պահպանման հերթական քայլ. "Տեխնիկական և տեխնոլոգիական ներկա դարաշրջանում կա մեծ վտանգ, որ կրթությունը կարող է կորցնել ազգային ոգին: Այսօրվա աշակերտի ...
Մայիսի 14-15-Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: