Հայերեն   English   Русский  
ԱԱԾ
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ վարչական դատարանին հայցադիմում է ներկայացրել, որով վիճարկում է ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշումը Գեորգի Կուտոյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու վերաբերյալ որոշումը և պահանջում այն անվավեր ճանաչել, քանի որ այն, ըստ Փոստանջյանի, հակաօրինական է:
«Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության՝ 2016թ. կոմունալ վարձավճարը կազմել է 726 մլն 735 հզ. դրամ։ Սա թերևս ռեկորդային ցուցանիշ է և հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ-ի կառույցի մեջ է գտնվում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն։ ԱԱԾ-ն գազի դիմաց վճարել է 200 մլն դրամ, էլէներգիայի համար՝ 450 մլն 405 հզ. դրամ, ջրի համար՝ 76 մլն 330 հզ. դրամ»,–գրում է թերթը։
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այսօր՝ փետրվարի 11-ին, լրանում է Սերժ Սարգսյանի 2011 թվականի հրամանագրի ժամկետը, որով երկարաձգվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորի Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Իսկ սա արդեն նշանակում է, որ այսօր արդեն հայտնի է դառնալու ԱԱԾ նոր պետի անունը:
Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված Հայկ և Հրանտ Վարդանյաններն այսօր՝ հունվարի 25-ին, ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրանց պաշտպան Լեւոն Բաղդասարյան:Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:Նշենք, որ այսօր ազատ է արձակվել նաեւ Լիլիթ Թորոսյանը:Նշենք, որ օրեր առաջ դատարանի որոշմամբ երկամսյա ժամկետով երկարաձգվել էր զինված խմբի մի քանի անդամների կալանքի ժամկետը:
Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում ներկայացվել է “ԱՄՆ-ում մարդու իրավունքների դրության մասին” օրինագիծը, որի հեղինակն անկուսակցական պատգամավոր Ռովշան Ռզաևն է։
«Ըստ որոշ աղբյուրենրի, Նորք-Մարաշում բացահայտված զինված խմբի փողերի «ներքին հետքը» տանում է դեպի հայաստանյան կաթոլիկ եկեղեցի։ «Փողն էդ կանալով է եկել, ինչ վերաբերում է զենքին, ապա մոտ 100 հազար դոլար արժողությամբ, եթե ոչ ավելի, զենք է եղել։ Այդքան զենք չես կարող Հայաստանում ձեռք բերել և տեսադաշտում չհայտնվել, հենց դրանով է ԱԱԾ-ն դուրս եկել խմբի վրա։ 2 ամիս հետևել են՝ գաղտնալսել։ Այդ խմբի նպատակն է եղել երեկ՝ ամսի 3-ին գումարվելիք կառավարության նիստը գրավելը, այո, բուն նիստը և ոչ թե կառավարությունը»։ ...
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանցավոր խումբ ստեղծելու եւ ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող անձանց՝ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ձերբակալելու պատմությունը մինչ օրս բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի: Այդպես էլ չի պարզաբանվում, թե այդ ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ զենքերի եւ պայթուցիկների պայմաններում ձերբակալության ժամանակ ոչ մի կրակոց եւ դիմադրություն չի եղել:
Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանում վնասազերծվել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խումբ: ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր ...
«168 ժամ» թերթը գրում է. «Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»,- սա մեջբերում է ոչ թե՝ ընդդիմադիր որեւէ քաղաքական գործչի խոսքից, այլ՝ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի՝ այս տարվա ամռանն արած հայտարարությունից: Նա այդ մասին խոսել էր՝ անդրադառնալով «Նաիրիտի» աշխատակիցների՝ աշխատավարձերի վճարման պահանջով անցկացվող բողոքի ցույցերին: Այն ժամանակ Գորիկ Հակոբյանի հայտարարությունն արժանացավ բուռն արձագանքի, բոլորն արձանագրեցին, որ վերջապես մի անգամ բարձրաստիճան պաշտոնյայի, ...
Հայաստանում ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող Արթուր Վարդանյանը չի ընդունում իր մեղքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: