Հայերեն   English   Русский  
Շիրակի մարզպետարան
2017 թվականի հունիսը ևս անցանկալի անակնկալ մատուցեց Արթիկ քաղաքի բնակիչներին: Գիշերը՝ ժամը 24-ի սահմաններում Արթիկի Սասունցի Դավիթ 13 շենքի բնակիչները ուժեղ դղրիդ են լսել, մտածելով թե կայծակ է, մարել են բնակարանների էլեկտրականությունը, հետո պատուհաններից նկատել են բարձրացող փոշին, դուրս եկել ու տեսել՝ շենքի արտաքին մասը փլուզվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:«Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Ձեր զեկույցում, պարո՛ն մարզպետ, խնդրում եմ առավել հանգամանորեն անդրադառնալ այն համակարգային ծրագրերի իրականացման ընթացքին, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մարզի տնտեսության խոշոր ճյուղերի ...
Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը հանդիպեց գյումրեցի անհատ տաքսու վարորդներին: Փոխնախարարը նախ լսեց վարորդների բողոքներն ու առաջարկությունները, ապա փորձեց պատասխանել դրանց:
Գյումրեցի անհատ տաքսու վարորդներն այսօր նորից փողոց էին դուրս եկել: Ինչպես պայմանավորվել էին փետրվարի 27-ին, նրանց հարցերը լսելու և դրանց պատասխանները տալու համար Շիրակի մարզպետի միջնորդությամբ պետք է Գյումրի ժամանեին տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչները, ու մասնավորապես, խոսվում էր նախարար Գագիկ Բեգլարյանի այցի մասին: Սակայն նախանշված ժամին Գյումրի ժամանեց նույն նախարարի տեղակալը՝ վարչությունների պետերի ուղեկցությամբ:
Այսօր Գյումրիում շարունակվեց անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիան:
Գյումրիում հրատապ խնդիր է բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումը, դրանք չեն նորոգվել կառուցումից հետո: Նույնիսկ երկրաշարժից հետո կառուցված շատ բնակելիների կտուրներ կաթում են, շատ շենքեր ծածկ չունեն: Գյումրու քաղաքապետարանն ու Շիրակի մարզպետարանն այս տարի որոշակի միջոցներ են հատկացրել գոնե մինչև տարեվերջ որոշ կտուրներ նորոգելու համար:
Գյումրիում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպեց մարզական ակտիվի հետ: Շիրակի մարզպետարանի դահլիճում տասնյակ մարզադպրոցների տնօրեններ ու մարզիչներ հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել անձամբ նախարարին ու լսել դրանց պատասխանները: Եթե ոչ բոլորին, ապա ճնշող մեծամասնությանը հուզում էր մարզադպրոցների շենքերի ճակատագիրը. ի վերջո, ե՞րբ են վերանորոգվելու դրանք: Նախարար Ղազարյան նշեց. ՙԵթե ամեն ինչ այդքան հեշտ ու արագ լուծվելիք խնդիր լիներ՝ դրախտ կլիներ: Համբերեք ...
ԱՄՆ-ն ու Սիրիայում և Իրաքում “Իսլամական պետություն” արմատական խմբավորման դեմ գործող իր դաշնակիցներն օպերացիայի համար պաշտոնական անուն են ընտրել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: