Հայերեն   English   Русский  
գիրք
Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանում: Լոռեցի մտավորականները մեծ ոգևորությամբ ընդունեցին «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից լույսընծայած գիրքը:
Վաղուց էի համոզված, որ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանի գրական ստեղծագործությունները ամենևին էլ չեն զիջում նրա ղեկավարությամբ ստեղծված հանրագիտարաններին: Բայց այվազյանական մի նախաձեռնություն ինձ համար անակնկալ էր. խոսքը մանուկներին հասցեագրված նրա չափածո ստեղծագործությունների «Էհեյ գարուն է» ժողովածուի մասին է: Հեղինակի երևակայության սահմանները իրոք անընդգրկելի են: Թափանցելով մարդկային հոգու ամենախոր ծալքերը` նա վառ պատկերների միջոցով հոգեբանական խոշոր ընդհանրացումների ...
Միանգամից երեք մանկապատանեկան գիրք՝ ընթերցողի սեղանին: Տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանը, Աննա Ղազարյանը, Մարիա Ղազարյանը ընթերցողի դատին հանձնեցին երեք ՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր» և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Մանուկ ու պատանի ընթերցողի համար նախատեսված հայերեն և ռուսերեն այս գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքերի շնորհանդեսն ուղեկցվեց հեղինակներից Սուսաննա Հարությունյանի նկարների շնորհանդեսով:
Ինքնակենսագրական վեպ ու մահապարտ մի առաքելության պատմություն: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրը նշանավորվեց դասական գրողի ևս մեկ ստեղծագործության բնագրային թարգմանությամբ: Այս անգամ հերթը «Ռազմական օդաչուն» վիպակինն էր, որը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, իսկ թարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը:
Ես շատ հանդիպումներ եմ ունեցել արձակագիր Լևոն Ջավախյանի հետ և ամեն անգամ վերհիշել եմ պատմվածքների նրա առաջին ժողովածուի խորագիրը՝ «Ամենաանկեղծ մարդը»:
«Իմ նպատակն է ճշմարտությունը թողնել ճշմարիտ մարդկանց դատին»,- ասում է բանասեր, երկարամյա մանկավարժ և 14 գրքերի հեղինակ Վիոլետա Մնացականյանը: Նա հավելում է, որ գրքեր գրելիս որևէ մեկից գնահատանք ու աջակցություն չի ակնկալում, գիտակցում է, որ իր գործն ավելի շատ ուղղված է ապագա սերունդներին: 100 տարի հետո Հայաստանի երրորդ Հանրապետության անցուդարձի, վարքուբարքի մասին նաև իր գրքերով են պատկերացում կազմելու:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն կներկայացվի հայ ընթերցողին:
«Թումանյանը բացառիկ երևույթ է: Բայց մենք այդ բացառիկ երևույթը` իբրև հայ ժողովրդի խիղճ, դրել ենք մեր գրպանը և աշխարհին ցույց չենք տալիս, մինչդեռ ողջ աշխարհին պետք է տեղեկացնենք նրա մասին: Նա անհատականացված ազգ է: Չկա մեր ազգի մեջ մի լավ հատկանիշ, որ չլինի Թումանյանի մեջ, և չկա մեր ազգում մի բացասական հատկանիշ, որ արտացոլված չլինի նրա ստեղծագործություններում»,- ասում է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը:
Արցախցի բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուի առանցքում սերն է ու պատերազմը:
Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: