Հայերեն   English   Русский  
գիրք
Թուրքիայի նախագահի աշխատակազմի կորպարատիվ կապի վարչության նախաձեռնությամբ երկրում պատրաստվել է «10 հարց հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և Ֆեթուլլահական ահաբեկչական կազմկերպության վերաբերյալ» խորագրով գիրք:
Ռումինական «Մետեոր Պրես» հրատարակչության կողմից տպագրվել է գերմանացի լրագրող, պատմաբան Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը` Ալեքսանդրա-Կատրինա Չորնեյի թարգմանությամբ, որը նոյեմբերի 18-ին ներկայացվեց Ռումինիայի ամենամեծ «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառին: Միջոցառմանն այդ արժեքավոր աշխատության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու նրա հետևանքների մասին խոսեցին պատմաբան Սորին Անտոխին, «Հիստորիա» հանդեսի գլխավոր խմբագիր Յոն Յոնիցան, ռումինահայ գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, ...
Սքոտ Ֆերիսի նոր «Ինգա» գրքի հրատարակման կապակցությամբ արևմտյան լրատվամիջոցները սկսել են հիշել դանիացի լրագրող Ինգա Արվադի և Ջոն Քենեդիի սիրո պատմությունը: Գրողը, վերլուծելով ունեցած տվյալները, եկել է այն եզրահանգման, որ հենց այդ կինն է եղել ԱՄՆ-ի նախագահի կյանքում ամենագլխավորը: Գրում է Spletnik.ru.-ն:
Այսօրվանից՝ հոկտեմբերի 24-ից, Երևանի գրախանութներում վաճառքի է հանվել Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» աշխատությունը: Այն հրատարակության է պատրաստել Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:
Շուրջ 30 տարի արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանն իր ողջ ազատ ժամանակը տրամադրում է հայ նկարիչների կենսամատենագիտությունը կազմելուն։ Հայաստանի ազգային պատկերասրահի գիտաշխատող և Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս լինելով հանդերձ՝ նա նաև ժամանակ է գտնում հոբբի դարձած, բայց հայ մշակութաբանության համար չափազանց մեծ արժեք ունեցող գրքի վրա աշխատելու համար։
«Գրքի հրատարակման գործում ինձ շատ է օգնել Էլմիրա Մարտիրոսյանի «Մատաղված երջանկություն» երկսերիանոց ֆիլմը, էլի շատ կինոնկարներ»,- կարդացի գրքի վերջին նախադասությունը և ծնվեց այս վերնագիրը, , քանզի հենց այսպես ինձ ներկայացավ ազատամարտիկ, ըմբշամարտիկ, ժամանակին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահան Զատիկյանը: Ներկայացավ հավերժ 43 տարեկան, ներկայացավ իր հայրենի Ջավախքի Աբուլ սարի նման բարձր ու ջլապինդ, զորեղ ու համարձակ, բարի և խղճով, օրինապաշտ ու պահանջկոտ:
Սպիտակ Տան նախկին թիկնապահը Միացյալ Նահանգների մասին գիրք է հրատարակել, որտեղ նկարագրվում է Բիլ Քլինթոնի նախագահության շրջանը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ Հայաստան ժամանած օտարեկրյա լրագրողներն ու ուխագնացները հայ-հռոմեական պատմական առնչությունները ներկայացնող գիրք են նվեր ստացել: Հռոմի պապի գալստյան առթիվ հրատարակվել է բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Վարդան Դևրիկյանի «Հայ ուխտավորները Հռոմում»(Armenian piligrims in Rome) գիրքն անգլերեն տարբերակով:
«100 տարի, 100 փաստ» նախագծի շրջանակներում լույս է տեսել «Հնագույն ազգի ազդեցությունը» գիրքը, որում կարծածվեն Հայաստանի պատմության և մշակույթի հետ առնչվող բազում փաստեր: Գրքի հեղինակներ Լենա Մարանյանն ու Նարեկ Սեֆերյանը ներկայացնելու են 100-ից ավելի փաստ Հայաստանի մասին՝ փորձելով զուգորդել հայ ժողովրդի անցյալը, ներկան և ապագան:
Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: