Հայերեն   English   Русский  
Բաթում
Բաթումում գտնվող Հայ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի գլխավորած պատվիրակությունը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի, ինչպես նաև Երևանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ հունիսի 15-ին Բաթումի հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում ներկա գտնվեցին հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ոգեկոչման կարգին, որը մատուցվեց Արարատ քահանա Գումբալյանի կողմից: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, որից հետո ծաղկեփնջեր զետեղեցին ...
Մայիսի 30-ին Աջարիայի Չաքվի ավանում ավարտվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 8 շախմատիստուհիներ, այդ թվում՝ թիմի բոլոր առաջատարները:
Հունվարի 21-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև հավաքվել էին բազմաթիվ բաթումցիներ, ովքեր ծաղիկներ զետեղեցին և մոմեր վառեցին գլխավոր հյուպատոսության առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն և համբերություն:
Վրաստանի Բաթում քաղաքում օրերս կայացած բասկետբոլի միջազգային երկու մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց լավ են դսևորել: Արաբկիրի և Շենգավիթի համայնքների պատանի խաղացողների թիմերը, հանդես գալով մինչև 13 և 11 տարիքային խմբերում, գրավել են 1-ին և 3-րդ տեղերը: Այդուհանդերձ, ավագ տարիքի պատանիների մրցաշարում միջադեպ է արձանագրվել. մերոնց և Ադրբեջանի պատվիրակների հանդիպման ժամանակ խաղը մնացել է անավարտ: Թե ինչն է պատճառը, հարցրինք Արաբկիրի թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանին:
Դեկտեմբերի 5-ին Վրաստանում՝ Բաթումիում, Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարության և “Azpromo”-ի նախաձեռնությամբ տեղի կունենա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողով:
Վրաստանի Բաթում քաղաքում երկու տարիքային խմբերում կայացած բասկետբոլի պատանեկան միջազգային մրցաշարերում իրենց լավագույնս դրսևորեցին Հայաստանի ներկայացուցիչները:
Բաթումում ավարտվեց պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի առաջնությունը:Մամիկան Ղարիբյանը հաղթեց մինչև 10 տարեկանների մրցաշարում, իսկ Արամ Հակոբյանը և Մարիամ Մկրտչյանն արծաթե մեդալների արժանացան մինչև 14 և 10 տարեկանների մրցաշարերում:
Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում կայացած 8-րդ տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչ առաջին տեղում է:
Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում խաղացված 7 տուրից հետո մերերկրի ներկայացուցիչներից մի քանիսը գլխավորում են մրցաշարային աղյուսակը:Մինչև 14 տարեկանների մրցաշարում վաստակած 6-ական միավորով 1-ին և 2-րդ տեղերում են Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը:
Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: