Հայերեն   English   Русский  
մարդու իրավունքները Ադրբեջանում
Ֆրիլանս լրագրող Ռովշան Մամեդլին հունվարի 23-ին՝ տեղի ժամանակով 17:00-ին, ձերբակալվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամիլի շրջանում:
Ադրբեջանի քաղաքացական հասարակության, ԶԼՄ-ների տասնյակ ներկայացուցիչներ, իրավաբաններ և հասարակական ակտիվիստներ հունվարին կայանալիք նստաշրջանից առաջ կոլեկտիվ նամակ են հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին՝ կոչ անելով գնահատական տալ իր կառույցում կոռուպցիայի փաստերին:
Հունվարի 16-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը «NIDA» շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանովին դատապարտել է 5.5 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել խոշոր ծավալի թմրանյութերի ապօրինի առևտրով զբաղվելու մեջ:
Ադրբեջանական «ANS» հեռուստաընկերության լրագրող Գանիրա Աթաշովային արգելել են դուրս գալ Ադրբեջանից: Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը փաստաբան Էլչին Սադըգովը հայտնել է, որ սահմանափակման պատճառը հանդիսացել է հեռուսաընկերության դեմ «ահաբեկչության կոչ, ահաբեկչության քարոզչություն» հադվածով քրեական գործի հարուցումը:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Միացյալ Նահանգների դեսպան Դենիել Բայերը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի ժամանակ հերթական անգամ հանդես է եկել Ադրբեջանում իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հայտարարությամբ:
«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը հերթական անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Ադրբեջանի կառավարությանը լրագրողների և մամուլի դեմ բռնաճնշումների նոր ալիքի համար:
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը նոյեմբերի 28-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանին նվիրված լսումներին: Վերջինս ուշադրություն է հրավիրել երկրում մարդու իրավունքների խախտման, ակտիվիստների վերջին ձերբակալությունների, «Նարդարանի գործի» վրա:
Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, օգտվելով «Երրորդ երկրի» իր իրավունքից, դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին նշված է եվրոպական հանձնակատարի քարտուղարության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի քաղաքացիական հասարակութան աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում տեղ է գտել 119 մարդ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հայտարարել է, որ Եվրոպական միություն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցության շարունակման անհրաժեշտության հարցը կարող է հանրաքվեի դրվի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: