Հայերեն   English   Русский  
մարդու իրավունքները Ադրբեջանում
Ադրբեջանում ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության` Նեֆթեչալի շրջանի ղեկավար Աֆլաթուն Ահմեդլիին և նրա կնոջը` Ուլքեր Ահմեդլիին դպրոցից հեռացրել են: Նրանք այնտեղ աշխատում էին որպես ուսուցիչներ:
Ապրիլի 28-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանով (Գալուստյան) գործով դատավարությունը: Վերջինս կրում է իր կնոջ ազգանունը:
Ադրբեջանական «Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Թարլան Շահինօղլուն զրկվել է աշխատանքից «Մանչեստր Յունայթեդ» ակումբի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին դրական խոսքեր ասելու համար:
Ադրբեջանական «Հայելի» թերթի տեսաբան եւ քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը Շվեյցարիայում քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել:
Եվրոպայի խորհրդի Լրագրության և լրագրողների անվտանգության պաշտպանության խթանման պլատֆորմն այսօր հայտարարություն է տարածել, որով առաջին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանում սպառնացող դատավարություն կապակցությամբ։
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըխ» թերթի ֆինանսական տնօրեն Ֆաիկ Ամիրովի՝ առողջական վիճակի պատճառով խափանման միջոցը փոփոխելու և այն տնային կալանքով փոխարինելու բողոքը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Երևանում ընթացող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին մասնակցում է նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որը օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում:
Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ և իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը մինչ օրս չի կարողանում ֆինանսական փոխհատուցում ստանալ, որը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն, Ադրբեջանի կառավարությունը պետք է վճարի: Խոսքը 32.5 հազար եվրոյի մասին է, որը կառավարությունը պարտավոր է վճարել Ջաֆարովի ապօրինի կալանավորման և իրավունքների խախտման առնչությամբ:
Եվրոպական միության ղեկավարությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի ապօրինի կալանավորված քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին և կառավարության այլ քննադատներին: Այս մասին նշված է «Human Rights Watch» միջազգային կազմակերպության հայտարարությունում Ադրբեջանի նախագահի՝ Բրյուսել այցի կապակցությամբ:
Հունվարի 31-ին Վաշինգտոնում տեղի մի շարք ադրբեջանցիներ Ադրբեջանի քաղբանտարկյալներին աջակցելու նպատակով կազմակերպել են դրամահավաք: Քարոզարշավի ընթացքում, որին մասնակցել են նաև Միացյալ Նահանգների և այլ երկրների քաղաքացիներ, հավաքվել է 3 հազար դոլար: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: