Հայերեն   English   Русский  
Բեյրութ
Մարտի 1-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, իսկ այնուհետ կատարվեց հագեհանգստյան կարգ` ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի:Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂ ներկայացուցիչը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, հայկական կուսակցությունների և ազգային կառույցների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկրորդ տարին անընդմեջ հրավիրվում է Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնի կողմից՝ հանդես գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ։
Հունվարի 31-ից փետրվարի 1-ը Բեյրութի Հայկազյան համալսարանում կայացավ «Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. հետևանքներ և առաջադրանքներ» խորագրով գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ:
Լիբանանյան հետախուզությունը փարիզյան գործընկերներին նախապես զգուշացրել էր իսլամական մի շարք խմբվորումների կողմից Ֆրանսիայում խոշոր ահաբեկչությունների պլանավորման մասին:
Շվեյցարական ոչ կառավարական New7Wonders Foundation ֆոնդը հրապարակել է «Աշխարհի 7 հրաշալիք-քաղաքների» նոր ցուցակը` ինտերնետ քվեարկության արդյունքներով, որին մասնակցել են ողջ աշխարհի օգտատերերը:
Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը Բեյրութում Աշուրա տոնի առիթով իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմը ոչ թե միջկոնֆեսիոնալ, այլ քաղաքական բնույթ է կրում: Նա նշել է, որ տարածաշրջանում առաջացած ճգնաժամը շատերը փորձում են ներկայացնել որպես սունի և շիա մուսուլմանների շահերի բախում, սակայն դա ամենևին էլ այդպես չէ: «Մեր պատերազմը սունիների հետ չէ, այլ իսրայելացիների, որոնք ուզում են ոչնչացնել բոլորին»,-ընդգծել է Նասրալլահը` նշելով, որ շարունակվող ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: