«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից բացի, առաջիկայում կկալանավորվեն նաև նրա եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը և վերջինիս որդին՝ Էյներ Խաչատրյանը: Ինչպես հայտնել էինք՝ մայիսի 2–ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով Սեյրան և Էյներ Խաչատրյաններին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ, և նրանք չհեռանալու ստորագրությամբ ազատ են արձակվել: