Հայերեն   English   Русский  
Առողջություն
Ամանորը մեզանում անկանոն ուտելու հետ է նույնանում, ցավոք, չենք կարողանում ժամանակին կանգ առնել կամ մի համեղ պատառ ուտելու առաջարկից հրաժարվել: Մտածում ենք՝ տոները կանցնեն ու օրգանիզմը կարգի կբերենք, ինչը շատ հաճախ չի հաջողվում, քանի որ ավելորդ կիլոգրամները որքան արագ են կուտակվում, այնքան «դժկամությամբ» են հեռանում մեզանից:
Երաժշտության բուժիչ ուժը մեզ համար նոր բացահայտում չէ: Բայց որ այն կարող է նույնիսկ քաղցկեղ բուժել, արդեն շատ հետաքրքիր է:
Մենք թեյ սիրում ենք. սիրում ենք գունավոր թեյեր, համեմունքներից էլ նախընտրում ենք մեխակն ու դարչինը: Կոճապղպեղով թեյ խմելու սովորությունը դեռևս մեզանում արմատացած չէ, ու դրա պատճառը նաև այս թեյի ճիշտ պատրաստման ձևը չիմանալն է:
«Բոլոր հիվանդությունները նյարդերից են»,- ասում են բժիշկներն ու ժողովուրդը: Եվ նրանք միանգամայն ճշմարիտ են: Ուստի պետք է հիշել, որ բոլոր խնդիրների, անհաջողությունների ու դժբախտությունների մասին մոռանալ կօգնեն հստակեցված կենսական ուղին ու լավատեսությունը:
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողները Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հիշեցրին օրեր առաջ արած սկանդալային հայտարարությունը, ըստ որի Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների շուրջ 25 տոկոսը սեռական փորձ ունի:
Սառը եղանակին հազն անհանգստացնում է յուրաքանչյուրիս: Ու եթե ժամանակին բուժում չենք սկսում, ապա այն վերածվում է հյուծող անհանգստության, որը թույլ չի տալիս լիարժեք ապրել: Երբ հազ է առաջանում, անմիջապես դեղատուն վազելու և թանկարժեք դեղորայք գնելու հարկ չկա, քանի որ նախնական փուլում կարելի է տնական միջոցներով ազատվել այդ անախորժությունից:
Մենք ակնածանք ունենք արևելյան մշակույթի հանդեպ և մեծ հետաքրքրությամբ ենք ծանոթանում Արևելքի բժշկական մեթոդներին ու համոզմունքներին:
Թերևս ամենաուսանելին անձնական օրինակն է:Նիկոլայ Ամոսովը մեծ գիտնական է, կարդիովիրաբույժ, որ մինչև 79 տարեկանը վիրահատություններ է արել: Նա մահացել է 89 տարեկանում: Ուսումնասիրել է առողջության ու երկարակեցության հարցերը, իսկ կյանքի վերջում առողջ կենսակերպ է վարել:
Վաղուց հայտնի է, որ որոշ օրգանների վիճակով (լեզու, մազեր, եղունգներ, աչքեր), մասնագետը կարող է հասկանալ, թե ներքին օրգաններում ինչ խնդիրներ կան: Դրա հիման վրա են ստեղծվել ասեղնաբուժությունը և կետային մերսումը: Տիբեթյան բժշկության մեջ դեմքի վրա ներքին օրգանների պրոեկցիան, արտաքին արտահայտությունները համեմատել են ծաղկի ու արմատի հետ. դեմքին ծաղիկներն են (այսինքն՝ այն, ինչը կարելի է տեսնել, բույսի վերգետնյա հատվածը), իսկ ներքին օրգանները (այն, ինչ թաքնված է աչքից) արմատներն են:
Ամեն անգամ, երբ սեղանին դնելու համար մշակում ես բանջարեղենն ու միրգը, մտովի անդրադառնում ես այս հարցին. վերջապես, կեղև՞ով, թե՞ առանց կեղևի են օգտակար պտուղներն ու բանջարեղենը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: