Հայերեն   English   Русский  
ՄԱԿ
Հայաստանը 144 «կողմ» ձայներով ընտրվել է մարդու իրավունքների ՄԱԿ խորհրդի անդամ։ Այս մասին Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։
Պուշկինո գյուղի միջնակարգ դպրոցը դեռ երբեք այսքան մարդաշատ չէր եղել, որքան այսօր։ Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները անչափ ոգևորված էին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից անցկացվող Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման կապակցությամբ, որտեղ դպրոցը տանտիրոջ դերն էր ստանձնել։ Սա շաբաթվա անդրանիկ միջոցառումն էր, որին հաջորդելու է հոկտեմբերի 22-ին նախատեսվող հանրային իրազեկության բարձրացման միջոցառումը։
ՄԱԿ-ը հայտարարեց Հաիթիում խաղաղապահ առաքելության ավարտի մասին, որն իրականացվել է 15 տարի: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության մամլո ծառայությանը:
Քիմ Քարդաշյանի այցին հետևելով՝ մի առաջարկ ունեմ:
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին կայուն են եղել, քանզի շաքարի ցածր գինը փոխհատուցվել է բուսական յուղի և մսի գնի բաձրացմամբ: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտնել է, որ Թեհրանը կպաշտպանի ԱՄՆ-ից ՄԱԿ-ի գրասենյակի տեղափոխությունը ուրիշ երկիր: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքիայի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից տրված պաշտոնական ընթրիքին հրաժարվել է մասնակցել, երբ տեսել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոստի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսիին նույն սեղանի շուրջ են նստած:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս անդրադարձել է նաև Արցախի հիմնախնդրին:
ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովում 66 երկիր պարտավորություն է ստանձնել մինչև 2050 թվականը հասնել մթնոլորտ ածխաթթվային գազերի զրոյական արտանետման: Այս մասին հաղորդում է euronews-ը: Իսկ շվեդացի 16-ամյա էկոակտիվիստ Գրետա Տուրնբերգը, որ առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, մեղադրել է քաղաքական գործիչներին անգործության մեջ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: