Հայերեն   English   Русский  
ՄԱԿ
Նելսոն Մանդելան աշխարհի ամենահակասական կերպարներից մեկն է, բայց անկախ այդ հակասականությանը Մանդելան հզորագույն քաղաքական ու գաղափարական առաջնորդ էր:
ՄԱԿ-ի 2018թ. Ընդհանուր վեհաժողովի շրջանակում RefugePoint («Ապաստանատեղի») կազմակերպությունը, Փախստականների հարցերով կանանց կոմիտեն (Women’s Refugee Commission) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ անցկացրին «Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» խորագրով համաժողով։
«Коммерсантъ» պարբերականի փոխանցմամբ` ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը կատակել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահը սխալմամբ մտել է ՄԱԿ-ում ռուսական պատվիրակության աշխատասենյակ: Գրում է Gazeta.ru-ն:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ:
Խուլերի համաշխարհային ֆեդերացիայի համաձայն՝ աշխարհում ապրում է շուրջ 72 միլիոն խուլ մարդ։ Նրանց ավելի քան 80 տոկոսն ապրում է զարգացող երկրներում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-27-ին աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին և կմասնակցի միգրացիայի հարցերով բարձր մակարդակի հանդիպմանը: Այս մասին հաղորդում են Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից:
Նորվեգիան, Շվեյցարիան և Ավստրալիան, ըստ ՄԱԿ-ի վարկածի, դարձել են մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների շարքում առաջին եռյակը: Այդ են վկայում սեպտեմբերի 14-ին հրապարակված «Մարդկային զարգացման համաթիվն ու ցուցիչները» զեկույցի տվյալները:
Սեպտեմբերի սկզբից Սիրիայից Իդլիբ նահանգում ռազմական գործողությունների պատճառով ավելի քան 30 հազար բնակիչ լքել է իրենց տները: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: