Հայերեն   English   Русский  
հայկական ուղղաթիռի խոցում
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ն հրադադարի ռեժիմը խախտելով` խոցեց ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 մարտական ուղղաթիռը: Դրան հետևեցին քաղաքական, քաղաքագիտական, դիվանագիտական, փորձագիտական գնահատականների, հայտարարությունների շարանը և միջազգային հանրության արձագանքը: Մի խոսքով` միջադեպը քաղաքական ու հասարակական հնչեղության պակաս չունեցավ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հետևյալ բովանդակությամբ.
«Ինձ մտահոգում է ԵԱՀԿ-ի կարողությունների սահմանը: ԵԱՀԿ-ն միակ ձևաչափն է, որ վերահսկողություն պետք է իրականացնի հակամարտության շրջանակներում: Եթե սա է ընդամենը նրա ունակությունը, ուրեմն այդ կազմակերպությունը ավելի լուրջ իրավիճակում չի կարողանա գործել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` ընդգծելով , որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Մինսկի խմբի աշխատանքը հակամարտության գոտում:
Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելուն պետք է տրվի համալիր պատասխան, ոչ միայն ռազմական: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Եթե Ադրբեջանը հարկ համարի, թույլ կտա վերցնել հայկական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը:
«ԵԱՀԿ-ն պետք է պայմանավորվածություն ձեռք բերի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի անկման վայրում դադարեցվեն ռազմական գործողությունները ու հնարավոր լինի տարածքից դուրս բերել երեք օդաչուներին»,-այս պահանջով արդեն երկրորդ օրն է, ինչ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի առջև հացադուլ է սկսել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը
Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 12-ին հակամարտության գոտու արևելայն ուղղությամբ հակառակորդի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր:
Այսօր լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ հայկական ուղղաթիռի խոցման հետ կապված վերջին իրադարձություններին հոգեբանության տեսանկյունից անդրադարձավ հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Մենք գործ ունենք անհուսալի, դավադիր գործըկերոջ, հարևանի հետ. դա մեզ բերել է և դեռևս կբերի լուրջ անակնկալներ: Միշտ պետք է պատրաստ լինել նման սադրանքների»,-անդրադառնալով սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ հայկական ուղղաթիռի խոցման դեպքին` նշեց նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: