Հայերեն   English   Русский  
հայկական ուղղաթիռի խոցում
«Հայկական ուղղաթիռի խոցումը սահմանային լարվածության առումով իր հետևանքները կունենա»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային լարվածությունը, Ադրբեջանի կողմից օդուժի ուղղաթիռի խփման փաստին, նշեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
hayeli.am-ը նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաղթիռի խնդրի շուրջ հարցազրույց է անցկացրել քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:
«Հայկական ուղղաթիռը խոցելուց անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին դրա մասին, ինչը նշանակում է, որ քաղաքական վերնախավը տեղյակ էր այդ գործողությունից: Հայկական կողմի հաղորդումները ուշացան, ինչի պատճառով միջազգային ԶԼՄ-ն սկզբնական շրջանում ներկայացնում էր դեպքը հիմնականում հղում տալով ադրբեջանական կողմին, քանի որ երկրորդ կարծիք դեռևս չկար», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Պակիստանյան «State Times» թերթը անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը: Կրկնելով ադրբեջանական կողմի պաշտոնական տեսակետը` թերթը գրում է, թե «հայկական ուղղաթիռը խախտել է Ադրբեջանի օդային սահմանը`վտանգ առաջացնելով ադրբեջանցի զինծառայողների համար»:
Lragir.am-ը հարցազույց է անցկացրել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ, ով անդրադարձել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ԼՂՀ ՌՕՈւ «MI-24» ուղղաթիռի խոցմանը և հնարավոր զարգացումներին:
«Ադրբեջանը ցամաքային պայքարում օգոստոսին տանուլ տալով` տեղափոխվեց օդային տարածք: Սրանով մեկ անգամ ևս ցույց է տրվում, որ Ադրբեջանը չի վախենում իրավիճակի սրացումից», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանը` ընդգծելով, որ Ադրբեջանը հայկական ուղղաթիռ խոցելով զինադադարի խախտումը մի նոր ռազմաքաղաքական աստիճանի հասցրեց:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպից հետո։ Այդ մասին հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում կատարելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Արցախի հանրապետությունում Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը առայժմ անհայտ է:Չնայած մեքենայի բեկորները գտնվում են չեզոք գոտում , Ադրբեջանի բանակը հնարավորություն չի տալիս մոտենալ վթարի վայրին, հաղորդում են Արցախից:
Հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական ուժերի կողմից հրադադարի հերթական խախտումների շարքից դուրս է գալիս. ոչ անպայման այն իմաստով, որ սա դիպուկահարների գործողություններից կամ անդադար կրակահերթերից տարբերվում է: Այլ հատուկ քաղաքական նպատակ հետապնդող քայլ է՝ իրականացված Բաքվի իշխանությունների կողմից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: