Հայերեն   English   Русский  
Արցախյան պատերազմ
«Արյան գնով էլ լինի՝ կպահենք մեր հողերը ու ոչ մեկին չենք զիջի: Հող զիջելու խոսակցություններն անիմաստ են. զինվորն այդ հարցը չի էլ քննարկում»,- ասում է ժամկետային զինծառայող, 19-ամյա Գոռ Գնունյանը:
Լրագրող Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պատերազմի իմ բոլոր պատմություններն անավարտ են մնացել սկսած 1992-ից։ Չգիտեմ էլ երբ եմ հասնելու դրանց, բայց դրանք բոլոր իրական պատմություններ են։ Ինձ հաճախ հարցնում են ինչ կարող են անել հրամանտարները։ Ես միշտ հանգիստ պատասխանում եմ՝ ամեն ինչ։ Մի անավարտ պատմությունից հատված էսօր, չգիտեմ ինչու, ուզեցի հրապարակել։
Դեռևս հինգ տարեկանից Բենիամին Եղոյանը զինվորական գործի սեր ուներ: Հիմա արդեն դժվար է ասել, թե ինչպես էր արթնացել այդ սերը, հա՞յրն էր ներշնչել, թե՞ ժառանգաբար էր փոխանցվել: Նա կրում էր 9 տարեկանում դժբախտ պատահարից զոհված եղբոր անունը: Սակայն մեկ ամսականից մինչև վերջ էլ նրան Բենիամին չասացին, այլ՝ Մոնթե, ի պատիվ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի:
Ադրբեջանի Կառավարությունը որոշել է բետոնե պատեր կկառուցել Ղարաբաղի հետ շփման գծից 3 կիլոմետր հեռավորության վրա՝ «բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով»: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:
Այսօր պատմական Թալիշի անկման 24-րդ տարին է: Լավ է, որ վերադարձը շուտ եղավ: Բայց մաքառումներին դիմացած ու հարաբերական խաղաղությունը վայելած թալիշցին, ասենք՝ ողջ հայությունն այսօր՝ 22 տարի անց, անչափ թանկ գին վճարեց: Հասանք մի հանգրվանի, որի թունելի վերջում դեռ լույսի շող չի երևում, որովհետև թալիշցին կրկին տնավեր է եղել ու նոր տանիք է փնտրում:
LetsOpenOurWorld նախաձեռնության հեղինակները մի տեսանյութ են ներկայացրել , որը ընդամենը 6 օրերի ընթացքում ավելի քան 3 միլիոն դիտում է գրանցել:
«Ադրբեջանցիներից ազատագրելու հող շատ ունենք, բայց նրանց տալու անգամ մի թիզ հող չունենք»,- ասում է պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը` հավելելով, որ դեռ մարշալների գյուղ Չարդախլուն պիտի ազատագրենք. չի կարելի հողը, որի վրայով մարշալներ են քայլել, թողնել ադրբեջանցիներին:
Արցախյան հակամարտության վերջին իրադարձությունների քննարկմանը հատկացված Վիեննայի հանդիպման մասնակիցների ձեւաչափը արտակարգ է: Հանդիպումը ո՛չ միջնախարարական է, ո՛չ միջնախագահական, ո՛չ էլ կողմերի նախագահների եւ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մակարդակով միայն: Մասնակիցների շարքը չէր փակվել նույնիսկ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչով:
«Երբ ինձ հարցնում են` ինչու ես կռվել, ասում եմ` հայրենիքիս արժանապատվության սահմանները մեծացնելու համար: Արժանապատիվ հայրենիքում ապրելն արդեն իսկ արժանապատիվ ապրել է: Դու չես կարող արժանապատիվ ապրել, եթե քո երկիրը արժանապատիվ չէ: Արցախյան երկու պատերազմն էլ ավելացրին հայության արժանապատվության զգացումը»,- ասում է արցախյան ազատամարտի մասնակից Հակոբ Ասլանյանը: Ապրիլյան պատերազմի օրերին էլ նա իր ծառայակից ընկերների հետ առաջնագիծ շտապեց, և միայն մի քանի օր առաջ է Երևան վերադարձել` հանձնելով մարտական ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: