Հայերեն   English   Русский  
Արցախյան պատերազմ
Ապրիլի 1-ի գիշերվանից Արցախում Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ու դրանից հետո առաջացած վիճակի շուրջ ռազմական փորձագիտական գնահատական ստանալու համար «Անկախը» զրուցել է Արցախի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:
2013 թ. հայ հասարակության մեջ որոշ խուճապ առաջացրեց Ադրբեջանի ձեռք բերած «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ), ծանր հրանետների` «Սոլնցեպյոկների» անունները: Ռուսական գովազդային տեսահոլովակները դիտելուց հետո Հայաստանում սկսվեցին խուճապային տրամադրություններ, թե դրանք զանգվածային ոչնչացման զենքեր են, թե «Սմերչն» ի վիճակի է ոչնչացնել 67 հեկտարի վրա ամեն ինչ, թե դրանք իրենց տեսակի մեջ աշխարհում լավագույն համակարգերն են և այլն: Այն ժամանակ շատերը, այդ թվում նաև ձեր խոնարհ ծառան, փորձեցին ...
Ադրբեջանի կողմից սանձազերծված 4-օրյա պատերազմը մի փորձաքար էր՝ ստուգելու նաև հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու կենսունակությունը: Ի հեճուկս հոռետեսների և օրնիբուն հայրենակիցների նկատմամբ մաղձ ու ատելություն քարոզող «ամենագետների»՝ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատեց մեկ ակնթարթում բռունցք դառնալու իր ֆենոմենը:
Չարժե մեկ անգամ ևս հիշեցնել, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժը նախահարձակ գործողություններով Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով աննախադեպ ռազմական գործողություններ սանձազերծեց: Այս հարցը դիտարկենք քաղաքական տեսանկյունից` հասկանալու համար, թե ինչով կարող էր այն պայմանավորված լինել, ինչ նոր իրավիճակ է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ու հետագա տարածաշրջանային քաղաքական զարգացումների համար ինչ նոր նախադրյալներ է առաջ բերում:
Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից:
Սա Շուշին ազատագրած մարտիկի` Վարդան Ստեփանյանի (Դուշման) երազանքն էր, որի ծննդյան 50 տարին լրացավ երեկ` մարտի 9-ին:
1990 թվականին մարտական հերթափոխի համար ջոկատին Երասխ տանելը Լաուրա Մկրտչյանի համար որոշիչ եղավ. համալրեց կամավորականների շարքերն ու միացավ հայրենիքի համար պայքարին։
Մեզանում ասես ավանդույթ է դարձել արցախյան ազատամարտում մարտիրոսված զինվորի մասին գրել կամ խոսել միայն նրա մահվան կամ ծննդյան առիթով: Ես էլ հաճախ այդպես եմ վարվում: Սակայն այս անգամ փորձեցի խախտել ավանդույթը, երբ իմացա, որ Թարթառի ձախ գետահովտում գտնվող Մադաղիս գյուղում, որի ազատագրման մարտում զոհվեց Արման Զոհրաբյանը (Ցուլ), մի բազմաբնակարան շենք է օրերս շահագործման հանձնվել և մյուսի հիմքն է գցվել: Կնշանակի՝ Արմանի և մյուս նահատակների արյունը ջուր չդարձավ: Մարտակերտի հյուսիս-արևմուտքի դարպասն առավել ...
Արցախյան պատերազմի մասին պատրաստվող Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի երաժշտությունը գրել է համաշխարհաին ռոք-աստղ Սերժ Թանկյանը:
Հայաստանն ունի ամուր և պինդ բանակ, որը, սակայն, խնամքի կարիք ունի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: