Հայերեն   English   Русский  
Աֆղանստան
Աֆղանստանի Կանդագար քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենայով հարձակվել է օտարերկրացի զինվորականների տեղափոխող ավտոշարասյան վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Մահապարտ ահաբեկիչը այսօր երեկոյան ներխուժել է Աֆղանստանի Հերաթ նահանգի ամենախոշոր շիական մզկիթ, կրակ բացել, այնուհետև պայթեցրել իրեն, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Ամերիկացի գեներալ, ԱՄՆ-ի բանակի շտաբի ղեկավարի նախկին տեղակալ Ջեկ Քինը հայտարարել է, որ 16 տարի շարունակ ձևավորված ԱՄՆ-ի ռազմական արշավն ԱՄՆ-ում «խայտառակություն» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում` Հերաթ նահանգում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է aljazeera-ն` հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին, որոնց հաղորդմամբ` պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքների և մզկիթի մոտակայքում: Աֆղանական ToloNews-ի տվյալներով` ամենաքիչը 4 զոհ կա, կան նաև վիրավորներ:
Ինչպես հայտնում է TOLOnews պորտալը` հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը, առավոտյան մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուժգին պայթյուն է որոտացել, որի հետևանքով տասնյակ զոհեր և 100-ից ավել վիրավորներ կան: Գրում է Russian.rt.com-ը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի արևելքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 18 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում գտնվող հեռուստառադիոընկերության շենքի վրա իրականացավծ հարձակման պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում գտնվող հեռուստառադիոընկերության շենքի վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Աֆղանստանում Միացյալ Նահանգների զինված ուժերի հրամանատար Ջոն Նիկոլսոնը հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ իրականացված ռազմական գործողությունների շրջանակներում հաջողվել է ոչնչացնել Աֆղանստանում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մասնաճյուղի առաջնորդ Աբդուլա Հասիբին: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: