Հայերեն   English   Русский  
զինծառայող
Ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 800 կրակոց: Շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց): Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից ...
Artsakhpress.am-ը գրում է.Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի փետրվարի 9-ին Մռավի շրջանում ձնահյուսի հետևանքով մահացել է զինծառայող Ուլվի Ահմեդ օղլու Ռուստամովը:
Հունվարի 29-ին ադրբեջանական սոցիալական ցանցերում և մի շարք տեղական էլեկտրոնային-տեղեկատվական ռեսուրսներում երկրի Զինված ուժերի զինծառայող Խանալի Ֆաթուլլաևի մահվան մասին տեղեկությունը, համաձայն որի՝ վերջինս մահացել է հայկական կողմի կրակոցից, իրականությանը չի համապատասխանում:
2015 թվականի ապրիլին Ֆիզուլիի շրջանում տեղեկայված զորամասերից մեկում զորակոչված Թամերլան Ասադզադեն սույն թվականի սեպտեմբերի 22-ին հատուկ դաժանությամբ սպանվել է իր ծառայակցի կողմից: Այս մասին ասել է սպանվածի հայրը՝ Ադրբեջանի Բարդայի շրջանի բնակիչ Քյամիլ Ասադովը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացած 19-ամյա երիտասարդը ժամկետային զինծառայող է: Արարատի բնակիչ Դավիթ Վարդանյանը ծառայում էր Վարդենիսում, արձակուրդ էր եկել իր ծնունդը ընտանիքի հետ նշելու: Ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած Դավիթը նոր էր զորակոչվել բանակ, նա ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ երկու եղբայր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ծնողները հնարավորություն են ստանում այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին:Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ էլ Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներից ...
Եվս 820 զինծառայող է հեռացվել բանակից Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այս մասին գրված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից հերթական զինվորն է փախուստի դիմել: Առավոտյան ժամը 8-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչները տեսել և բռնել են անծանոթին, ապա հանձնել ռուսական կողմին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: