Հայերեն   English   Русский  
զինծառայող
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել,որ որդին, ով սովորում է Երեւանի պետական համալսարանում, առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության եւ ծառայության ընթացքում իրականացրել մարտական հերթապահություն: Ծառայության ավարտից հետո ուսումը ԵՊՀ-ում շարունակել է առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, սակայն չի կարողացել ստանալ ուսման վարձի փոխհատուցում՝ որպես մարտական հերթապահություն իրականացրած զինծառայող:
Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, այսօր` հունիսի 17-ին, մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանը մահացել է իր ինքնաձիգից բերանի շրջանում արձակված կրակոցից:
Հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
2016թ. մարտի 14-ին մահացած զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի, որոնցից 4-ը՝ պարտադիր ժամկետային, իսկ 1-ը՝ պայմանագրային: Այս մասին հունիսի 15-ին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայող Մարտին Մարդիյանն դուրս է գրվել հիվանդանոցից:
«Հրամանատարական կետից թիկունքային ճանապարհով հասնում եմ հարավարեւելյան դիրքերից մեկը: Այն քառօրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների կիզակետում չէր, բայց հիմա ռազմավարական նշանակություն է ձեռք բերել: Սակայն այստեղ եմ եկել ոչ թե ծավալված ինժեներական աշխատանքների, մարտական հերթապահության ականատեսը դառնալու համար, այլ հայկական բանակի ավագ սերժանտին հանդիպելու»,-Hayzinvor.am-ում գրում է Շուշան Ստեփանյանը:
ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը ապրիլի 10-ին ժամը 02:15-ի սահմաններում, գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:
BBC - An Israeli hiker has found a Roman coin that is almost 2,000 years old and only the second of its kind found in the world, authorities say.
Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտնաբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից ժամկետային զինծառայող է անհետացել, գրում է news.am-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: