Հայերեն   English   Русский  
միգրացիա
ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը և ՀՀ ԱԻ նախարարությունը Գոգավան սահմանային անցակետում անցկացրեցին համատեղ ուսումնական վարժանք՝ «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով: Ի թիվս այլ պաշտոնատար անձանց` Գոգավան սահմանային անցակետում վարժանքի ընթացքին հետևում էին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մերաբ Մալանիան, նույն նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ...
Պարադոքսալ ազգ ու երկիր ենք, այնքան, որ կարող ենք առանց մտածելու այս երկրի համար կյանք տալ, արյուն թափել, բայց հեշտությամբ թողնել ու հեռանալ:
Անառարկելի փաստ է, որ Հայաստանում գործազրկությունը գլխավոր խնդիրներից մեկն է: Սակայն գործարարների, ձեռներեցների, ֆերմերների կարծիքը կարող է զարմացնել բոլորիս: Վերջին մի քանի ամիսներին աշխատանքի բերումով չի եղել մի շաբաթ, որ որևէ գործարարի, ֆերմերի, արդյունաբերողի հետ չշփվենք ու չզրուցենք: Նրանց մատնանշած խնդիրներից շատերն ընդհանուր են, և այդ ընդհանուր հոգսերից մեկն էլ, որքան էլ զարմանալի է, աշխատուժի խնդիրն է:
«Իմ պատմությունը մի իսկական արկածային գրքի թեմա է,- ասում է Բելգիայում բնակվող Մարատ Ստեփանյանն ու մեջբերում Սևակի խոսքերը,- «Եթե ասեմ, բոց կլինի: Եթե չասեմ` խոց կլինի: Բա իմ բանը ո՞նց կլինի»:
Եվրամիության կողմից ֆինանսավորված «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացրել է «Մարդը կարիքի մեջ» («People in need») կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Հայ օգնության միության հետ համատեղ, ավարտում է իր ծրագիրը Հայաստանում:
Անօրինական միգրացիայի խնդիրը Թուրքիայի և Եվրամիության համար ընդհանուր մարտահրավեր է:
Վենետիկի ամենամյա կարնավալը սկսում է Մեծ Պահքից շուրջ երկու շաբաթ առաջ և ավարտվում է Պահքի սկսելուց մեկ օր առաջ (կաթոլիկ օրացույցի համաձայն):
Վայրէջք կատարող ինքնաթիռի պատուհանից նայելիս թվում է, թե քաղաքի մանրակերտին եմ նայում. ամեն ինչ այնքան կարգ ու կանոնով և կատարյալ է դասավորված, որ թվում է` իրական կյանքում այդպես հնարավոր չէ: Թոքերի նմանվող եզրագծով հսկայական անտառներ, ասես քանոնով գծված կանաչ դաշտեր, կոկիկ դասավորված միանման շենքեր ու միագույն կոնտեյներների ու ավտոմեքենաների կանոնավոր դասավորությամբ գործարաններ: Երևանի ու հայաստանյան մյուս քաղաքների անկանոն տեսքին սովոր մարդուս անհավատալի է թվում, որ խոշոր բնակավայրը կարող է ունենալ ...
Այս օրերին համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված է եվրոպական երկրներին, որտեղ փախստականների ճգնաժամ է առաջացել: Պատերազմի ու անկայունության մեջ գտնվող աֆրիկյան ու մերձավորարևելյան երկրների (Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Սոմալի, Էրիթրեա) հարյուրհազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրը և նոր, ապահով ապաստան են փնտրում: Մարդկային հոծ զանգվածներն ուղղվում են դեպի Եվրոպա՝ բարեկեցիկ ու խաղաղ կյանքի ակնկալիքով, սակայն արի ու տես` մերօրյա քաղաքակրթության բնօրրաններից մեկը` Եվրոպան, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: