Հայերեն   English   Русский  
միգրացիա
Կանխատրամադրված մարդը իրողության միայն մեկ՝ իր համար ցանկալի կողմն է տեսնում: Երևի այս իրողությունն է գործում նաև հայաստանցիների պարագայում, որոնք ամեն գնով ցանկանում են հաստատվել Ռուսաստանում: Այլապես անհնար է հասկանալ նմանատիպ իրավիճակի քննադատությունը Հայաստանում և գովքը Ռուսաստանում: Այդ տրամաբանությամբ այստեղ աղքատությունն անտանելի է, իսկ այնտեղի աղքատն աղքատ չէ, այստեղ ապրել չի լինում, իսկ այնտեղ, ինչ էլ լինի, կյանք կա, կաշառքը և պաշտոնյաների անօրինականություններն անտանելի են Հայաստանում, իսկ ...
Մարտունու տարածաշրջանը դեռ խորհրդային տարիներից աչքի է ընկել արտագնա աշխատանքի մեկնողների թվով: Այստեղ չկա ընտանիք, որ արտերկրում աշխատող հարազատ չունենա: Իսկ գյուղերում հաճախ ընտանիքի մի քանի անդամներն են դրսում աշխատում: «Գյուղում տղամարդ չի մնացել: Կանայք կարող են իրենց հայաթում լողանալ` նայող չի լինի»,- իրավիճակը կատակով բնութագրում է Վարդենիկ գյուղի բնակիչ Սվետա տատիկը:
Բոբի Բրաունը հերքել է այն լուրերը, որ ինքը պատրաստվում է անջատել Բոբի Քրիստինա Բրաունին միացված կենսական սարքերը:
«Դեռևս 2013-2014 թվականներին ՀՀ պետական և միջազգային կառույցների կողմից իրականացված «Հայաստանում միգրացիայի վերաբերյալ տնային տնտեսությունների հետազոտության մասին զեկույց» անվանումով փաստաթղթից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Հայաստանի բնակչության 28,3 տոկոսը, կամ նույն է թե՝ 870 հազար մարդ, ապրում է երկրի սահմաններից դուրս։ Տվյալ դեպքում, խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր Հայաստանից հեռացել և հրաժարվել են քաղաքացիությունից։
«ԵՏՄ-ին միանալու դեպքում մեր միգրանտների վիճակը կբարելավվի, բայց դա աննշան բարելավում կլինի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Հայաստանում միգրացիոն իրավիճակը ժամանակավոր միգրանտների տեսանկյունից չի փոխվել. շարունակվում են նույն գործընթացները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը՝ ընդգծելով, սակայն որ այս տարին շատերին չհաջողվեց մեկնել Ռուսաստան, քանի որ նրանց համար մուտքի արգելք կար:
Նախորդ տարի կառավարությունը նախաձեռնեց միգրացիոն իրավիճակի ուսումնասիրություն: Գիտության պետական կոմիտեին (ԳՊԿ) հատկացվեց 13 մլն դրամ, որն էլ այն հատկացրեց Սլավոնական համալսարանի գիտական խմբին` հետազոտությունն իրականացնելու համար: Նշենք, որ վերջին անգամ միգրացիոն իրավիճակի ուսումնասիրություն Հայաստանում կատարվել էր 2007-ին` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջոցներով:
«Թվում է, թե բնակչության թվի առումով դրական փոփոխություններ պետք է լինեն, սակայն իրավիճակն ` նույնն է` ճգնաժամային: Նկատվում է ծնելիության նվազում և դրա միտումը չի փոխվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը` բացատրելով դա նրանով, որ ներկայումս վերարտադրությունը սկսել են 90-ականներին ծնված անձանք, որոնց նախորդ սերունդը քանակով ավելի շատ էր:
«Մարդը հայրենիքում իրեն պիտի տեր զգա: Եթե նա իրեն ճորտ է զգում մի տարածքում, որը նրան որպես հայրենիք է մատուցվում, նրա մեջ կամա-ակամա առաջանում է նաև մերժողական վերաբերմունք:Եվ այստեղ ցավալի մի բան էլ կա. այն, որ հաճախ հայրենիք և իշխանություն հասկացությունները նույնացնում են, ինչը ամենամեծ խնդիրն է»,- արտագաղթի վերաբերյալ օրերս ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը Հայաստանը դատարկվելու վտանգի առաջ է դնում: Դժվար է ասել` Ռուսաստանի քայլերը ուղղված են Հայաստանի դեմ, թե ոչ: Բայց փաստ է, որ դրանցով ռուսական կողմն ամայացնում է իր դաշնակից Հայաստանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: