Հայերեն   English   Русский  
ՀՀ գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որի վերջնական ընդունումը հնարավորություն կտա հարկ եղած դեպքում վկաներին կամ փորձագետներին հարցաքննել տեսակապի միջոցով: Դատական քննության փուլում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ քննչական գործողությունների մասնակիցները հանրապետությունից դուրս են գտնվում, ինչն օբյեկտիվորեն խոչընդոտում է պատշաճ ժամկետներում վարույթի իրականացմանը և թույլ չի տալիս ձեռք բերել ...
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ հրավիրվել է ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են երկրում քրեական քաղաքականությանը, հանցավորության շարժընթացի, դատավարության մասնակիցների իրավուքների պատշաճ ապահովման բնագավառում արդի մարտահրավերները, դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխումների ուղղությունները: Այդ համատեքստում քննության առարկա է դարձել ՀՀ գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային ...
2019թ. հուլիսի 26-ին www.mamul.am ինտերնետային կայքում հրապարակվել էր ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. www.hetq.am ինտերնետային կայքում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին 25.07.2019թ. ՄԻԵԴ որոշման վրա, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը միջնորդել ...
ՀՀ Գլխավոր Դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, անդրադռնալով «hraparak.am» կայքում «Արթուր Դավթյանը «պահում» է իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը» վերտառությամբ հրապարակմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավաթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ:
Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ ԽԱԽՏՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, և այդ խախտման վերացման ուղղությամբ պարտավոր է միջոցներ ձեռնարկել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը:
2018թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն է ուղարկվել Հրազդանի համայնքապետարանում իրականացված աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունը, համաձայն որի՝ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը չի կազմակերպել գույքային հարկերի վճարումների օրինական ընդունումը, իսկ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը չի ապահովել իր աշխատողների միջոցով գույքային հարկերի ամբողջական մուտքագրում համայնքի բյուջե:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու եւ իրավական գնահատական տալու համար:
Գյումրիում մեկամյա դստերը սպանելու մեջ մեղադրվող երեխայի մայրը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: