Հայերեն   English   Русский  
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Ուսումնասիրությունները կատարվել են նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների կանխման շրջանակներում տրանսպորտային միջոցների տեխնիկական ...
2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազության անմիջական հսկողությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարել ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր, մասնավորապես՝ 4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ, 2 կրիչ, 1 հատ Վայֆայ ինտերնետ սարքավորում, սերմնահատիկներին նմանվող ...
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` «Ջրառ» ՓԲ ընկերությունում իրականացրած հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական բաժնեմասով Սևան-Հրազդան-Ջրառ ՓԲ ընկերության («Ջրառ» ՓԲԸ-ն հանդիսանում է նշված ընկերության իրավահաջորդը)` պատասխանատու կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողի և ֆիզիկական անձի միջև 2017թ. մարտի 3-ին կնքվել է աշխատանքային պայմանագիր: Դրանով հանձնարարվել ...
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1999թ. կառուցված Բերդավանի խմելու ջրի պոմպակայանը միացվել է Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի գոյություն ունեցող ջրմուղներին` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով և հաշվառվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում:
Գեղարքունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:
ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:
Քիչ առաջ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ավելի վաղ կատարած գրառմանը:
Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի վարչական տարածքում գտնվող 2 համայնքներում հայտնաբերված՝ ՏԻՄ գործունեության տարբեր ոլորտներում առերևույթ չարաշահաումների կապակցությամբ։
Դատախազությունն այսօր անդրադարձել է ինձ նվաստիս ու փորձել «տեղը դնել»։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: