Հայերեն   English   Русский  
Պրահա
Հոկտեմբերի 11-ին Պրահայի Ազգային գրադարանի հանրահայտ Կլեմենտինում ցուցասրահում մեկնարկեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Որք զծորանս Հոգւոյն արբին. Հայ գրքարվեստը դարերի ընթացքում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Հայաստանի և Չեխիայի Ազգային գրադարանները, ՀՀ մշակույթի նախարարությունը և Չեխիայում ՀՀ դեսպանությունը: Միջոցառումը համընկել է նաև Ամստերդամում հրատարակված առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի հետ:
Այն, որ Հյուսիսային Կորեան աշխարհի ամենափակ պետություններից մեկն է, գիտեն բոլորը: DAILYDOT կայքի ներկայացրած նոր տվյալները այս փաստի ևս մեկ ապացույց են: Օրերս համակարգը, որն աշխատացնում է Հյուսիսային Կորեայի դոմենը, պատահաբար բացվեց և աշխարհում առաջին անգամ տեսան, թե ինչ կայքեր են գործում այդ երկրում:
Հայաստանի անկախության օրը Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ Կոնգրեսում պատվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները և ամերիկահայ համայնքը միասին տոնեցին Հայաստանի անկախության 25-ամյակը, և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր անկեղծ գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց Հայկական հարցերով հանձնախմբի անդամներին երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում իրենց նշանակալի ներդրման համար:
Պրահայում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Պրահայում շարունակվում է Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Երեկ տեղի ունեցան մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները:
Մայիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայում մասնակցեց ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին բացման ելույթով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանն ու ՉԺՀ առևտրատնտեսկան հարցերով խորհրդական Վան Շիցեյը ստորագրել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի նախագծի իրականացման համաձայնագիրը, որով նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները: Չինական դպրոցի կառուցման ծրագիրը հաստատված է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև կնքված 2014 թվականի նոյեմբերի 21-ի միջկառավարական համաձայնագրով:
Երկուշաբթի օրը չեխական հեռուստաընկերություններից մեկին տրված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Ֆրանսիային մեղադրել է ահաբեկչությանը աջակցելու մեջ: Նա նաև նշել է, որ իր երկրում քառամյա քաղաքացիական պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ Պրահայում:Հարցազրույցներից մեկի ժամանակ հնչած հարցին, թե արդյոք Սիրիայի առաջնորդը հնարավոր է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը Պրահայում, ինչի մասին սեպտեմբերին առաջարկությամբ էր հանդես եկել Չեխիայի նախագահ Միլոշ ...
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ սիրիացիները կարծում են, որ խաղաղության համաժողովը և հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղության համաձայնագրի կնքումը կարող է տեղի ունենալ Պրահայում: Գրում է Vesti.ru.-ն:
Ապրիլի 12-ին Պրահայի Ազգային փոքրամասնությունների տան դահլիճում տեղի է ունեցել հիշատակի ձեռնարկ՝ նվիրված Հոլոքոսթին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Պրահայում հրատարակվող «Օրեր» ամսագրի կայքի հաղորդմամբ՝ միջոցառումը բացվել է Հայաստանի ու Իսրայելի օրհներգերի կատարմամբ, որից հետո օրվա հանդիսավար Անդրեյ Բարդոշը ելույթի համար ձայնը տվել է Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանին: Նրա հորդորով ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են բոլոր զոհերի հիշատակը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: