Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������
Մենք պետք է բարձրացնենք մեր գյուղատնտեսության մակարդակը, արտադրողականության մակարդակը: Միայն այդ դեպքում կկարողանանք մրցունակ լինել և՛ Թուրքիայի, և՛ մյուս երկրների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով լոլիկի շուկայից, կառավարության արձագանքից և արդյունքներից` ասացին ֆերմերները:
ՀՀ կառավարությունը 2017 թ. մարտի 9-ի որոշմամբ հավանություն է տվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին: Գյուղնախարարությունն արդեն որոշել է հաստատել սպանդանոցային մորթին անցնելու ժամկետները և կիրառել այդ պահանջը այս տարվա մայիսի 1-ից:
ՀՀ մարզերից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` 2016 թ. հանրապետության տարածքում շահագործվել է 1220,8 հա տարածությամբ ջերմատուն: 101 հեկտարը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք հիմնականում տեղադրված են Արարատի, Արագածոտնի, Արամավիրի և Կոտայքի մարզերում: 2016 թ. արտադրվել է շուրջ 162 հազ. տոննա բանջարեղեն (լոլիկ, վարունգ, լոբի, դդմիկ, սմբուկ, տաքդեղ և այլն):
Այսօր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում կկազմակերպվել էր դասընթաց Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին դիմելու պայմանները ներկայացնելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն այսօր ստորագրել են հուշագիր «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ հիասթափված է ռուսական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմամբ, և վստահություն հայտնել, որ Ռուսաստանն արագորեն կկարողանա իր արտադրանքը մատակարարել այլ երկրներ: Այս մասին հաղորդում է «Գազետա» լրատվական կայքը:
“Տարին վատ չէր սկսվի գյուղատնտեսության համար, եթե վերջին երկու ամսվա ցուրտը չլիներ: Դեղձենու և բալենու ծառերը միանշանակ վնասվել են, ցրտահարվել:
16 տարի հեռախոսակայանում աշխատելուց հետո, 2006 թ., Մարգարիտա Միրիջանյանը թողնում է երկարամյա աշխատանքն ու որոշում սկսել սեփական գործը՝ սկզբում անկողնային սպիտակեղենի, հետագայում՝ վարագույրների, ծածկոցների ու սփռոցների արտադրություն: Եղբոր տրամադրած տարածքում, ունենալով ընդամենը 25 հակ կտոր, նա հիմնում է «Հաս ույուտ» ընկերությունը, որը գործում է մինչ օրս:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու ընթացիկ տարում գյուղոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության, որը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետի տեղակալ Տիգրան Փարսադանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD), վարկային մի շարք կազմակերպությունների ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: