Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ:Նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին:Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք ...
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները: «Պետության, կառավարության հիմնական գործառույթը ոլորտի բիզնեսմեններին օգնական լինելն է և չխանգարելը: Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ, համատարած, որ բոլորի կողքին կանգնում ...
Գյուղատնտեսներ, ինչ բերք ու բարիք ունեք հավաքեք,- ֆեյսբուքում նախազգուշացնում է ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Գյուղատնտեսությունը Հայաստանում իր հազար ու մի խնդիրներով, հին ու նոր հոգսերով, նաև կարևորությամբ առանցքային ոլորտներից է, որտեղ միշտ անելիք կա: Ինչքան էլ դրական ու լավ քայլեր արվեն, միևնույն է, բավարար չեն: «Անկախը» փորձել է զրուցել գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի հետ՝ նախապես խնդրելով հնարավորինս անկեղծ ներկայացնել իր պատկերացումները ոլորտի խնդիրների ու հարցերի, ինչպես նաև դրանց լուծումների վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական ...
Գյուղացիներին և գյուղատնտեսությանը վերջին շրջանում լուրջ դեր ու նշանակություն ենք տալիս, ինչպես նկատել եք: Ու դա բնական է, քանի որ արդեն 2 տարի շարունակ պետական մարմիններն ու իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանում տնտեսական աճ կա, իսկ այն հարցերին, թե ո՛ր ոլորտի, կամ ո՛ր ճյուղի շնորհիվ ենք այդ աճն ապահովում, առաջինը մատնացույց են անում գյուղատնտեսությունը: Աճը՝ աճ, բայց գյուղացիները դժգոհ են: Ու այնպես չէ, որ նրանք անհուսալի հոռետես են կամ «լացելու» նոր ձև են գտել: Ամենևին:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը այսօր համաձայնություն ստորագրեցին, ըստ որի Ռուսաստանի Դաշնությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ բարելավելու ՀՀ-ում նորածնային բուժօգնությունը: ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ ծրագիրն իրականացվելու է 2017-2019թթ.-ին՝ նպատակ ունենալով երկրում նվազեցնել մանկական և նորածնային մահացությունն ու հիվանդացությունը:
Կոռուպցիայի դեմ պայքարը, բյուջեի օպտիմալացումը և գլոբալ խնդիրների լուծումը Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը համարում է նոր կառավարության կարևորագույն մարտահրավերները:
- Էս գեղացիք էնքան են լկստվել, արդեն էժան ոչ մի բան չեն տալիս, շուստրիացել են,- բակում իր մեքենայով միրգ-բանջարեղեն վերավաճառող տղամարդը հենց այս խոսքերով է փորձում արդարացնել իր վաճառած դեղձի ու բադրիջանի, լոլիկի ու խաղողի բարձր գները:- Թանկով եմ առել, ախպերս, 10 դրամ էլ ա չեմ կարա գնից իջացնեմ, իմ փողն էդ 10 դրամն ա:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: