Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������
Մարտի 27-ից 28-ը Երևանում կայացել է աշխատաժողով՝ նվիրված Գինեգործության ոլորտի մարկետինգային ռազմավարությունը 2018-2023 թթ. համար փաստաթղթի վավերացմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից՝ Նիդերլանդների կառավարության Զարգացող երկրներից արտահանման խթանման կազմակերպության (CBI) աջակցությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ:
Այսօր Երևանում տեղի է ունեցել «Գյուղմթերքի կին հերոս-2018» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Գյուղատնտեսական դաշինքի և Ավստրիական զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ:
«Տարին ռիսկային է: Գարունը տատանումներով է գալիս: Այս տարի ցրտահարության ու կարկտահարության առումով բարձր ռիսկայնության տարի է: Սակայն եթե կարկտահարության կայանները ճիշտ օգտագործեն ծանր հետևանքներ չեն լինի»:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և այլ պատասխանատուներ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հանդիպում են ունեցել Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Կառավարությունը փետրվարի 22-ի նիստում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող երեք ծրագիր հաստատեց: Ինչպես հետո տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը,
Անասնակերի գնի բարձրացման պատճառով նախորդ տարի ֆերմերները որոշել են խոտանել քիչ կաթնատու կենդանիներին, որպեսզի կարողանան կերը ճիշտ բաշխել:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ` ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ագրոտնտեսագետ Ջոն Օ՛Քոնելի գլխավորած պատվիրակությանը` «Անասնակերի մատակարարման և կաթի վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի մեկնարկին և իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:
Ավստրիա կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ավստրիացի գործընկերների հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: