Հայերեն   English   Русский  
������������������������������������
Օրերս Սյունիքի մարզի մի շարք գյուղացիներից բողոքներ ստացանք: Մեզ զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ դեռևս ձմռանն իրենցից հավաքել են գումարներ՝ 1 պարկ պարարտանյութը 6550 դրամով տրամադրելու համար, բայց մոտ 10-15 օր առաջ զանգահարել կանչել են ու գումարները հետ են տվել: Այն գումարները, որոնք դեռևս փոխանցված չեն եղել համապատասխան բանկային հաշվեհամարին, նրանց միանգամից են վերադարձրել, իսկ փոխանցվածները՝ ավելի ուշ: Եվ գյուղացիները մնացել են շփոթված:
Ապրիլի 10-ին կառավարության վերջին բաց նիստում գործադիրը հավանության արժանացրեց ոռոգման նպատակով Սևանա լճից 2018 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը մինչև 170.0 մլն խորանարդ մետր սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ այս նախագծի հիմնավորման՝ նման որոշումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:
Ապրիլի 7-8-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Ծազկաձորում կազմակերպել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկման սեմինար ոլորտը լուսաբանող լրագրողների համար։
Մարտի 27-ից 28-ը Երևանում կայացել է աշխատաժողով՝ նվիրված Գինեգործության ոլորտի մարկետինգային ռազմավարությունը 2018-2023 թթ. համար փաստաթղթի վավերացմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից՝ Նիդերլանդների կառավարության Զարգացող երկրներից արտահանման խթանման կազմակերպության (CBI) աջակցությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ:
Այսօր Երևանում տեղի է ունեցել «Գյուղմթերքի կին հերոս-2018» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Գյուղատնտեսական դաշինքի և Ավստրիական զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ:
«Տարին ռիսկային է: Գարունը տատանումներով է գալիս: Այս տարի ցրտահարության ու կարկտահարության առումով բարձր ռիսկայնության տարի է: Սակայն եթե կարկտահարության կայանները ճիշտ օգտագործեն ծանր հետևանքներ չեն լինի»:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և այլ պատասխանատուներ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հանդիպում են ունեցել Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Կառավարությունը փետրվարի 22-ի նիստում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող երեք ծրագիր հաստատեց: Ինչպես հետո տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը,
Անասնակերի գնի բարձրացման պատճառով նախորդ տարի ֆերմերները որոշել են խոտանել քիչ կաթնատու կենդանիներին, որպեսզի կարողանան կերը ճիշտ բաշխել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: