Հայերեն   English   Русский  
Արծվիկ Մինասյան
Շարքային Գեւորգ Մանուկյանն այն զինվորն է, որը ապրիլի 2-ին խոցել է հայկական բանակի դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռը:Տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը շնորհավորել է ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական համագործակցության համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում նշանակված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Վարչապետը շնորհավորել է նաև Արմեն ...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին:Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանան լուծում տալ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկայացրել է նորանշանակ նախարարներին` կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին և տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.Դավիթ ԼՈՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս նրանց տեղեկացրել է, որ կոալիցիա չեն մտնում:
Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու, ովքեր մեղադրվում են Քրդական աշխատավորական կուսակցությանն անդամակցելու մեջ: Վերջինս ահաբեկչական խմբավորում է որակվել Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից: Թուրքիայի իշխանությունների` Քրդական կուսակցության դեմ տասնամյակներ տևած պայքարի արդյունքում շուրջ 40,000 մարդ է զոհվել:
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները տեսաուղերձ տարածել, որտեղ հայտարարել են Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների շարունակման մասին:
ԱԺ-ում նույնականացման քարտեր ունեցողներին ընտրական իրավունքով օժտելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց փոխադարձ կշտամբանքների ու հիշեցնումների: Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը զայրացավ դաշնակցական Արծվիկ Մինասյանի հնչեցրած այն մտքից, թե ՀՅԴ-ն ամեն կերպ պաշտպանելու է սահմանադրական փոփոխությունները և պատրաստ է այդ հարցում հրապարակային բանավեճի բռնվել ՈՉ-ը պնդող ցանկացած քաղաքական գործչի հետ:Հրանտ Բագրատյանը վրդովված արձագանքեց Արծվիկ Մինասյանի խոսքին. «Ի՞նչ եք ձեր վրա վերցնում...Հանրապետութունից ...
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներից հետո փոփոխությունների 30 առաջարկ է ներկայացրել, որոնք վերաբերում են նախագծի տարբեր բաժիններին: Այժմ խմբակցությունը սպասում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ քննարկումներին`հասկանալու, թե իրենց որ առաջարկները կընդունվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: