Հայերեն   English   Русский  
պատժամիջոցներ
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն հայտարարել է, որ Փարիզը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռիադի դեմ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի մահվան պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի անհետացման պատճառով Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Իտալիայի կառավարությունը համաձայնություն չի հայտնի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների երկարաձգմանը: Այդ մասին հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցներն Իրանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է անվանել: Այդ մասին գրառում նա թվիթերում Է կատարել: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել իրանական և ռուսական ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են Սիրիայի վերականգնման գործընթացում: Այդ մասին հաղորդում է NBC ամերիկյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Մեծ Բրիտանիան սաուդցի պաշտոնյաների և անվտանգության աշխատակիցների ցուցակ է նախապատարստում, որոնց նկատմամբ Լոնդոնն ամենայն հավանականությամբ կարող է պատժամիջոցներ կիրառել լրագրող Ջամալ Հաշուկջիի անհետացման կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեան առանց ԱՄՆ-ի հավանության չի չեղարկի ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանը Միացյալ Նահանգներից պահանջել է կասեցնել Իրանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ Վաշինգթոնը պատրաստ է «կոշտ» պատժամիջոցներ կիրառել Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ, եթե կառավարությունը հրաժարվի աշխատել նոր սահմանադրության մշակման նախագծի շուրջ: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ԵՄ-ն չի ընդունում պատժամիջոցների և մաքսատուրքերի կիրառումը որպես արտաքին քաղաքականության գործիք: Գրում է Gazeta.ru.-ն
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: