Հայերեն   English   Русский  
պատժամիջոցներ
Թուրքիան աշխատանքներ է իրականացնում, որպեսզի Վաշինգտոնը չեղարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող այն օրինագծերը, որոնք ընդունել էր ԱՄՆ-ի կոնգրեսը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսները դժվար կլինեն իրանական նավթի գնորդների համար: Գրում է Gazeta.ru-ն:
Բաքվի որոշումը՝ կասեցնելու Իրանի նավթի ներկրումը, առաջին հերթին պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի՝ Կովկաս այցի անմիջական հետևանքների շրջանակներում։
Նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերին այցելեց Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ փոխանցելով Սպիտակ տան դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները լիովին անօրինական են: Գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների տեքստը, որում ասվում է, որ սահմանափակող միջոցների նոր ալիքը «ուղղված է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցների՝ տվյալ համաձայնագրի պահպանման հետևողական ջանքերի վիժեցմանը»:
Միացյալ Նահանգները պատրաստ է մեղմացնել իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում: Այդ մասին գրում է Washington Free Beacon պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից «մի քանի շաբաթ կպահանջվի» սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործով պատասխան քայլերի համար: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ Պոմպեոն հանդես է եկել KMOX ռադիոկայանին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկիրը չի վախենում ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներից: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել կարգավորել ԼՂ հակամարտությունը, բացել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ ճնշումները առավելագույնի են հասցվելու,հաղորդում է՛՛Այսօրը՛՛վկայակոչելով Ազատության ռադիոկայանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: