Հայերեն   English   Русский  
Ամուլսար
«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին Ամուլսարի տարածքում հողային շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գնդեվազ համայնքի խմելու ջրագծերից մեկը:
Միջազգային անկախ փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջը հունվարի 12-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանին, փոխնախարար Էրիկ Գրիգորյանին և նախարարության փորձագետներին ներկայացրեց Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները:
Մամուլին ու լայն հանրությանը քիմիական/բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանի էլեկտրոնային փոստով ուղարկած նամակից տեղեկացանք, որ ինքը և հանքարդյունաբերական ոլորտում միջազգային փորձառու մասնագետները, ովքեր Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ քննադատական հաշվետվություններ են ներկայացրել, պատասխանել են ՀՀ բնապահպանության նախարարի՝ ս․ թ․ նոյեմբերի 15-ին թվագրված հրավերքին՝ 2018թ․ հունվարին մասնակցելու Լիդիան ընկերության հետ համատեղ հանդիպում-քննարկմանը։
Ներկայումս Ամուլսարում ոսկի հանք շահագործելու խնդրով դատական մի քանի հայց կա, որոնք հետևյալ զարգացումներն ունեն:
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով սկզբում լուծել Հայաստանի լեռնահանքային շրջանների աղտոտված և աղտոտվող տարածքների էկոլոգիական խնդիրները, ներկայացնել դրանց դրական արդյունքները ժողովրդին և հետո նոր միայն մտածել նորանոր հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման թույլատրելիության մասին։
2017թ. հոկտեմբերի 30-ին ամերիկյան «Buka Environmental» ընկերության փորձագետ,դոկտոր Անն Մաեստը ներկայացրել է քիմիական/էկոլոգիական ինժեներ, գիտությունների մագիստրոս Հարութ Բրոնոզյանի պատվերով իրականացված «Հայաստանում Ամուլսարի ծրագրի երկրաքիմիական բնութագրության արդյունքների գնահատում և հավելյալ ուսումնասիրությունների առաջարկ» անգլերեն հուշագիրը:Ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել այդ ուսումնասիրության հայերեն համառոտ տարբերակը։
Մի շարք բնապահպանական կազմակերպություններ 2017 թվականի օգոստոսի 4-ին դիմում են ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացվել են միջազգային անկախ փորձագետների վերջերս իրականացրած մասնագիտական հաշվետևություններն ու եզրահանգումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Դիմումի մեջ բացահայտվել են նաև այն օրենսդրական հիմքերը, որոնք թույլ են տալիս ուժը կորցրած ճանաչել այս աղետաբեր նախագծին տրված դրական եզրակացությունը։
Որպես Հայաստանի էկոլոգիական խնդիրներով մտահոգ մարդկանց խումբ, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն ունի բազմաթիվ անպատասխան հարցեր Ամուլսարի ոսկու ծրագրի հետ կապված, որոնցից մի քանիսը պաշտոնական նամակի տեսքով ուղղում է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի դեսպանին կանչել է Բաղդադ: Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը:
Չնայած գիտենք ու հավատում ենք, որ մշակված մթերք, կիսապատրաստվածքներ ուտել չի կարելի, այդուհանդերձ ուտում ենք ու չենք էլ մտածում դրանցից հրաժարվելու մասին: Բնականաբար, նախընտրած տեսականի կա, որ աներկբա ընտրում ենք ու վայելում՝ մի կողմ դնելով դրա վնասակարության մասին ողջ իմացությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: