Ֆինլանդիա
Ֆինլանդիան յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը. Հայաստանը 82-րդն է
39
Ռեյթինգի հրապարակումը համընկնում է Երջանկության միջազգային օրվան, որը նշվում է մարտի 20-ին։
Ֆինլանդիայի նորընտիր նախագահը Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության հնարավորություն չի տեսնում
185
«Մենք ունեինք երկու գերազանց թեկնածուներ, նրանք երկուսն էլ կարող էին հիանալի նախագահներ լինել այստեղ՝ Ֆինլանդիայում: Այնպես որ, ես կարծում եմ, որ նա շատ աշխատանք ունի անելու երկիրը միավորելու համար», - ասում է Ջիմ Կոսկինենը՝ Հելսինկյան ազգային կոալիցիայի երիտասարդական կուսակցության փոխնախագահ:
Ֆինլանդիան Ուկրաինային կուղարկի 190 միլիոն եվրոյի օգնության նոր փաթեթ
224
Եթե վերահաշվարկվի ՀՆԱ-ի և փոխարժեքի հարաբերակցությամբ, ապա Ֆինլանդիայի համար 190 միլիոն եվրոն նույնն է, ինչ 18 միլիարդ դոլարը ԱՄՆ-ի համար։ Ֆինլանդիայի 1,8 միլիարդ եվրոյի օգնությունը համարժեք է 171 միլիարդ դոլարի ԱՄՆ օգնությանը:
Ֆինլանդիան հայտարարել է, որ չի բացելու անցակետերեը Ռուսաստանի հետ սահմանին
116
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ֆինլանդիայի արևելյան սահմանը փակ կմնա, Ռանտանենն պատասխանել է. «Այդպես էլ պետք է լիներ»: Նախարարը պնդում է, որ Ռուսաստանի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի փոփոխություններ չեն եղել, ուստի ռիսկ կա, որ Ռուսաստանը կշարունակի զբաղվել նման գործունեությամբ, եթե սահմանը բաց լինի»:
Ռուսաստանը Ֆինլանդիայի հետ սահմանի մոտ նորագույն հաուբիցներ կտեղակայի
103
Ռուսական «Կոալիցիա-ՍՎ» հաուբիցներն ունեն մինչև 70 կիլոմետր կրակի հեռահարություն, հագեցված են 152 մմ տրամաչափի ժամանակակից 2A88 թնդանոթով՝ րոպեում 10-ից ավելի կրակի արագությամբ, ինչպես նաև կրակի գործընթացների ժամանակակից ավտոմատացման համակարգով։
Ֆինլանդիան կրկին կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը
243
«Դեկտեմբերի 15-ից սահմանը փակ է լինելու. Մենք կարողացանք հաստատել, որ անօրինական ներգաղթը Ֆինլանդիայի արևելյան սահմանին շարունակվում է»,- ասել է Ռանտանենը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
Ֆինլանդիան հետաքննում է ՌԴ-ին անօդաչու թռչող սարքերի հնարավոր մատակարարումները՝ շրջանցելով պատժամիջոցները
170
Ֆինլանդիայի մաքսատունը քրեական գործ է քննում, ըստ որի՝ ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող և երկու ֆիննական ընկերությունների կողմից արտահանվող ապրանքները, ենթադրաբար, հայտնվել են Ռուսաստանում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին կրկնակի արգելապատնեշներ է տեղադրել
201
Լուկկարին հավելել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունից որևէ անձ մոտենա սահմանին, Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը «նրանց ցույց կտա ճանապարհը», բայց եթե նրանք «առանձնապես խոցելի վիճակում լինեն», ապա սահմանապահները պատրաստ են «կատարել իրենց պարտքը և հոգ տանել նրանց մասին՝ տեղափոխելով ֆիննական կողմ»։
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանն ամրապնդելու համար ՆԱՏՕ-ի օգնությունը չի խնդրել. Սթոլթենբերգ
144
«ՆԱՏՕ-ն ողջունում է Ֆինլանդիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանի ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Եվրոպական սահմանային Frontex գործակալության կողմից Ֆինլանդիային տրամադրվող օգնությունը», - ասել է նա:
ՌԴ-ն Ֆինլանդիայի հետ սահմանին հիբրիդային պատերազմի մարտավարություն է կիրառում. ISW
55
«Քիչ հավանական է, որ այս միգրանտները մնացել են Ֆինլանդիայի սահմանին զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում, երբ սահմանապահները թույլ չեն տվել նրանց մտնել Ֆինլանդիայի տարածք, և դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է այս իրավիճակում»,- ասել են փորձագետները: