Հայերեն   English   Русский  
ՀՀ Առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունը առողջության ապահովագրության համակարգը ցանկանում է ներդնել աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել կապված Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում ստեղծված իրավիճակի հետ:
ՀՀ առողջապահության նախարարությունից ՀՀ գլխավոր դատախազությանն են փոխանցվել նախարարության կարիքների համար դեղերի կոնկրետ խմբաքանակի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը: Նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում և կառավարության ջանքերն այս ուղղությամբ անբեկանելի են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումն է և մահացության ցուցանիշների նվազեցումը: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացվել է հաշվարկներ և ներկայացվել են 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկներ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ ներկայացված առաջարկի՝ ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ:
Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: