Հայերեն   English   Русский  
Քվեարկություն
97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային ժողովը հաստատեց 2016թ.-ի պետական բյուջեի նախագիծը:
Եթե Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին հաջողվի խորհրդականների կողմից բավարար աջակցություն ստանալ, ապա Սիրիայում “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման դեմ ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ընթացիկ տարվա ավարտին: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին։ Որոշումը կայացել է Բունդեսթագում ապրիլի 24-ին սկսված Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկմանը:Խորհրդարանի նիստին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
5-րդ գումարման ԱԺ 7-րդ նստաշրջանի ըթնացիկ քառօրյայի երրորդ օրը մեկնարկեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումներով: Հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախորդ երկու օրերին հարցը լայնածավալ քննարկումների արժանացավ, որի ընթացքում ականատես եղան խնդրի կարգավորման ուղղությամբ տարբեր առաջարկների:
Ավանդույթի համաձայն` Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարեվերջին հարցում է անցկացնում և որոշում 2014-ի մրցաշրջանի մեր երկրի 10 լավագույն մարզիկներին:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանական քաղաքական խմբակցությունների մեծ մասը հավանության է արժանացրել նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց,
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին` նախքան իր հայտարարությանն անցնելը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց.<< Սրանից հետո պետք է զգույշ բարևել>>,- ապա պարզաբանեց. <<Երեկ իշխանությունները հնչեցրել են հատարարություններ՝ ի դեմս Շարմազանովի և Աշոտյանի, թե իբր ԵՏՄ-ի քվեարկությունն ընդդիմության կողմից Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության աջակցման դրսևորում էր: Ես արդեն մտածում եմ, որ շատ ողորմելի վիճակում են հայտնվել, եթե պատրաստ են նման եզրակացությունների գալ նման ողորմելի փաստերից: ...
Ազգային ժողովում քվեարկության դրվեց Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը և ընդունվեց ձայների 71 կողմ, 46 դեմ հարաբերակցությամբ:Այնուհետև քվեարկության դրվեց 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցը:
Այսօր ԱԺ-ում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հայտարարեց, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու պայմանագրին. ՛՛Մեր հարևան թշնամին՝ իր չեզոք դիրքով, շատ ավելի շահեկան վիճակում է այսօր, քան մենք։ Ես համաձայն չեմ, որ սա միայն տնտեսական ինտեգրման գործընթաց է։ Ընդհակառակը՝ սա բացարձակ քաղաքական հարց է։ Մենք մանևրի դաշտը փակում ենք այսպիսով։ Մենք դեմ ենք ...
Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության վերաբերյալ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ, եթե իշխանության գլխին լիներ իր կուսակցությունը, իրավիճակն այլ կլիներ. ՛՛Եվ այսպես, եթե մենք լինեինք իշխանություն, մենք չէինք խաղա երկակի խաղ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ չէինք փորձի Մոսկվային ասել այն, ինչ դուր է գալիս Ռուսաստանին, իսկ Բրյուսելին ասել այն, ինչ դուր է գալիս Արևմուտքին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: