Հայերեն   English   Русский  
ՀԱԿ
Վերջին օրերին ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը ստանում են բազմաթիվ ահազանգեր տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամներից` նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ահազանգեր են հնչեցնում ոչ միայն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության և Ժառանգություն կուսակցության կողմից նշանակված, այլև այլ խմբակցությունների կողմից նշանակված անձինք:Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համոզվելով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը վճռական ՈՉ է ասում Սերժ Սարգսյանի ...
Այս պայմաններում, երբ երկրի բնակչության շուրջ մեկ միլիոնն աղքատության մեջ է, համապետական ընտրությունը հանրաքվեի տեսքով երկիրը գցում է ցնցումային իրավիճակի մեջ. այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամին հայտարարեց «Ժառանգություն» ծմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: «Քաղաքացիներին ոչինչ չի մնում, քան ընդվզել և գնալ արտահերթ լուծումների»,- ասաց նա`հավելելով, որ դեկտեմբերի մեկը «Ժառանգություն»-ը անհնազանդության միջոցառումների սկիզբ է հայտարարել: Փոստանջյանը նաև նշեց, որ սահմանված ժամկետը հեղափոխության օր ...
Եթե իշխանությունը մի քիչ ազնիվ լիներ, կընդուներ, որ Սահմանադրական փոփոխություններին ոչ ասող բանակն ամբողջ ժողովուրդն է:
«Մեզ հաջողվեց պարտադրել ուղիղ եթերով հեռուստատեսությամբ հեռարձակել ԱԺ նիստը: Մենք այնպիսի երկընտրանքի առջև դրեցինք, որ կամ պիտի մերժեին ու դրանով ապացուցեին, որ իրենց արածը ժողովրդից թաքցնելու բան է, կամ ստիպված հեռարձակեին»,- ամփոփելով ԱԺ անցած նիստում ՀԱԿ-ի ձեռքբերումները`հայտարարեց խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը:
Երևանի նախկին փոխոստիկանապետ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Ռոբերտ Մելքոնյանն իր էջում գրել է.
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. "ՀԱԿ-ի ակտիվիստը մեղադրում է ուղղակի ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին ԱԱԾ-ի կապիտան աշխատելու համար:
«Էներգետիկ բնագավառում ստեղծված ծանր վիճակի, թանկացումների, գների բարձրացման պատճառները կապված են թալանի ու կոռուպցիայի հետ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին` նշեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով`իշխանությունները ջայլամի քաղաքականություն են վարում`նախընտրելով չտեսնել տնտեսության ճգնաժամը: Այս մասին նա հայտարարեց`ԱԺ-ում 2014-ի բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ խմբակցության տեսակետը ներկայացնելիս:
ԱԺ-ն այսօր քվեարկությամբ`քվեների 70 կողմ, 27 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ, հաստատեց Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրով ՀՀ-ն 52.8 մլն դոլար վարկ կստանա: Նշենք, որ նախորդ օրը քննարկումների ժամանակ վարկային համաձայնագիրը բուռն քննադատության էր արժանացել:
Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Նիստին գրանցվել է 107 պատգամավոր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: